Հաշմանդամություն ունեցող անձանց սայլակներ և լսողական սարքեր տրամադրելու կարգըSlaq.am-ը գրում է.

Հաշմանդամություն ունեցող անձանց պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, այդ թվում սայլակներ և լսողական սարքեր տրամադրվում են համաձայն ՀՀ կառավարության 2007թ. ապրիլի 12-ի թիվ 453-Ն որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունիցից հայտնում են, որ սայլակները տրամադրվում են 1-ին խմբի հաշմանդամություն և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց` համաձայն նրանց հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների կողմից տրված վերականգնողական անհատական ծրագրի /ՎԱԾ/: ԱՊՀ երկրների արտադրության լսողական սարքերը տրամադրվում են 30-63 տարեկան հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր կենսաթոշակառուներին` անկախ հաշմանդամության կարգավիճակ ունենալու կամ չունենալու հանգամանքից: Այս գործընթացն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 

Վերջին 5 տարիների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին յուրաքանչյուր տարի ձեռք է բերվել շուրջ 500 սայլակ և շուրջ 1000 լսողական սարք: 

Սայլակ ստանալու համար հարկավոր է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` անձնագիր, սոցիալական քարտ, բժշկասոցիալական փորձաքննության որոշում, ՎԱԾ /եթե ստանում է առաջին անգամ/: Մինչև 18 տարեկան երեխայի սայլակը ստանալու համար տրամադրող կազմակերպություն կարող է դիմել ծնողը կամ խնամակալը, իսկ առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձի համար նրա հարազատը կամ բարեկամը` նաև իր անձնագրով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել