Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում պոռնոգրաֆիկ ամսագրեր և իրեր վաճառելու փաստով:
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14.00 –ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգում է մի քաղաքացի , ով ըստ Գ. Շամշյանի, ճանաչված ՓԲԸ-նեից մեկի տեղակալն է, հայտնում է, որ Վերնիսաժ տոնավաճառում՝ Պրոմեթեյ բանկի հարևանությամբ, պոռնոգրաֆիկ ամսագիր են վաճառում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, նույն օրը նշված վայրից պոռնոգրաֆիկ առարկաներ ապօրինի տարածելու համար բերման է ենթարկվում Ոստիկանություն՝ Երևանի Տերյան փողոցի բնակիչ, 62-ամյա Սարգիս Խաչատրյանը:
Պարզվում է, որ Ս. Խարատրյանը Վերնիսաժ տոնավաճառում վաճառել է տարբեր տեսակի ապրանքներ, ամսագրեր: Գ. Շամշյանը հայտնում է, որ առգրավված իրերի մեջ եղել է 5 հատ պոռնոգրաֆիկ նկարներով և բովանդակությամբ ամսագրեր:
Նշված ամսագրերը առգարավվել և նշանակվել է փորձաքննություն:
Գ. Շամշյանը հայնում է, որ Ս. Խաչատրյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:
Նյութի աղբյուր՝ http://shamshyan.com/arm/vernisaj-pornografik-vajarq.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել