Հետաքրքիր եզրահանգում ունի այս գիրքը։ Ըստ Բոյարկինի, ով Աֆղանական պատերազմից 6 ամիս առաջ զորակոչվել էր բանակ ու Աֆղանստան ոտք դրած առաջին զինվորներից էր, Աֆղանական պատերազմի մեջ խրվելու գլխավոր պատճառը սովետական բանակի գազանաբարո բարքերն էին՝ այսպես կոչված «դեդովշինան», որը միգուցե հեշտ կառավարելի էր դարձնում զինվորին, սակայն զինվորը շատ արագ վերածվում էր անուղեղ և ագրեսիվ սադիստ բիոմասսայի։ Դրա արդյունքում սովետական զինվորի մոտ խաղաղարար առաքելությունը վերածվեց բիրտ ինտերվենցիայի, ինչի դեմ միավորվեց ողջ աֆղան ժողովուրդը, իսլամական աշխարհը և դասական արևմուտքը (ԱՄՆ, Բրիտանիա…) 
Այդ էր պատճառը, որ մի քանի ամիս տևողության ռազմական օպերացիան վերածվեց ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք արժեցած 9-ամյա դաժան պատերազմի։
Հ.Գ. Բանակային կյանքի մասին պատմություններում որևէ չափազանցություն չկա։ 20 տարի այս պատմությունից անց զորակոչվել եմ ռուսական զորքեր՝ առանձնապես ոչինչ չէր փոխվել։ Մեր՝ Հայկական բանակը այդ առումով հսկայական առաջընթաց ունի։
Հ.Գ. 2 Գրքում շատ գեղեցիկ, բայց իրական փոխառություններ կան, օրինակ զինվորները միայն գումարտակի խոզանոցում են իրենց լիակատար մարդ զգում։

Կից նյութն այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել