1in.am-ը գրում է.
ՌԴ-ի տնտեսական զարգացման նախարարությունը մշակել է Ռուսաստանի և Վրաստանի միջև ազատ առևտրի համաձայնագրի դադարեցման մասին կառավարական որոշման ծրագիրը: Համապատասխան փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության միացյալ պորտալում:
Վրաստանի խորհրդարանը հուլիսի 18-ին վավերացրել է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, որի կետերի մեծամասնությունը, ներառյալ խորացված և ընդլայնված ազատ առևտրի գոտու մասին բաժինը, ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:
Ինչպես նշվում է դադարեցման ծրագրում՝ Վրաստանի հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի դադարեցումը համաձայնեցված է ՌԴ ԱԳՆ-ի, տնտեսական զարգացման նախարարության և արդարադատության նախարարության հետ: Համաձայնագիրը ստորագրվել էր 1994 թ. փետրվարի 3-ին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1387029.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել