IMG_8325-(1)1in.am-ը գրում է.

Երգչուհի Անի Լորակը վերջապես մեկնաբանել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը՝ պատմելով այն զգացմունքների մասին, որ ունի ինքը երկրում ողբերգական իրադարձությունների պատճառով:

«Նոր ալիք 2014» մրցույթի ժամանակ Լորակը չի ցանկացել պատասխանել Ուկրաինայի պատերազի մասին հարցերին: Սակայն Mix FM ռադիոյի եթերում երգչուհին մեկնաբանել է ողբերգական իրադարձությունները և կիսվել է իր ապրումներով:

«Ամենակարևորը, ինչ ես ուզում եմ, խաղաղությունն է: Մեզ բոլորիս բարություն, սեր եմ ցանկանում, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ մայրերը դադարեն լաց լինելուց: Ինչ ասեմ… Սիրտս արյունով է լցվում: Այն, ինչ տեղի է ունենում, իմ աձնական ցավն է, դա ամբողջ ուկրաինական ժողովրդի ցավն է»,- ասել է Անի Լորակը:

Երգչուհին խոստովանել է, թե ամենից շատ ցանկանում է, որ արյունահեղությունը դադարի, ինչպես նաև ակնարկել է, թե երազում է ռուսների և ուկրաինացիների փոխըմբռնման մասին:

«Եթե ինձ հարցնեին՝ ինչ եմ ես ուզում, ապա միակ բառը խաղաղությունը կլինի: Փոխըմբռնում, համբերություն, փոխադարձ հարգանք: Այդ ամենն այսօր շատ ակտուալ է»,- ավելացրել է Կարոլինան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել