280px-Mola_AliՄուսուլմանական աշխարհում կյանքի ուղեկից ընտրելը խստորեն տարբերվում է Արևմուտքում առկա դրվածքներից: Այստեղ երիտասարդը և օրիորդը շատ քիչ են շփվում միմյանց հետ: Միջնակարգ դպրոցները հիմնականում առանձին են աղջիկների և տղաների համար: Այսպիսով նրանց միջև շփումը մինիմալ է, քանի որ չեն ժամադրվում և ոչ մի դեպքում չեն թույլատրում մինչամուսնական սեռական կապեր: Եվ չնայած այն հանգամանքին, որ սերը մուսուլմանական ամուսնության (արաբ.՝ النکاح` ան-Նիքահ) մեջ շատ կարևոր բաղադրիչ է, այնուամենայնիվ մուսուլմանական զույգերի մոտ այն գալիս է ամուսնությունից հետո, այլ ոչ թե դրանից առաջ: Այդ պատճառով կյանքի ուղեկցի ընտրությունը շատ հաճախ (բայց պարտադիր չէ) կատարվում է ծնողների կողմից՝ հատկապես, երբ խոսքը գնում է աղջկա մասին: Երիտասարդներին թույլատրվում է հայտնել իրենց նախապատվությունների մասին, թե ինչ են նրանք ցանկանում, նրանք կարող են ակտիվ մասնակցություն ունենալ ընտրության մեջ, սակայն սովորաբար նրանք ինքնուրույն չեն փնտրում իրենց  ամուսիններին:

Իսլամի համաձայն՝ առաջարկությունը կարող է գալ ինչպես երիտասարդի, այնպես էլ օրիորդի ընտանիքից, բայց սովորաբար առաջարկություն է անում հենց երիտասարդը: Դա տեղի է ունենում շնորհիվ իր ծնողների, բարեկամների կամ ընկերների՝ օրիորդի ծնողների հետ կապերի շնորհիվ։ Ամուսնությունը չի կարող կայանալ առանց օրիորդի հոր կամ խնամատարի համաձայնությամբ:

Հասարակության մեջ ընդունված ավանդույթներից կախված, որտեղ ապրում են ապագա ամուսինները, նրանք կարող են կամ չեն կարող տեսնել միմյանց ամուսնությունից առաջ՝ չնայած իսլամը տալիս է նրանց այդ իրավունքը: Սակայն եթե նրանք այնուամենայնիվ հանդիպում են ամուսնությունից առաջ, ապա դա պետք է տեղի ունենա այլ մարդկանց ներկայությամբ, քանի որ իսլամը արգելում է դեռևս չամուսնացած զույգերին միայնակ մնալ իրար հետ:

Ամուսնությունը իսլամում համարվում է ինչպես սրբազան գործ, այնպես էլ իրավական մի պայմանավորվածություն տղամարդու և կնոջ միջև, ովքեր սահմանում են իրենց հարաբերությունների օրինականացումը, անխզելիությունը և փոխադարձ պատասխանատվոթյունը: Ամուսինները պետք է գիտակցեն իրենց պարտքը Ալլահի առջև և պատասխանատու լինեն միմյանց համար։
«Օ՛ մարդիկ: Վախեցեք ձեր Տիրոջից, Ով ստեղծել է ձեզ հոգուց և նրանից զույգ ստեղծել նրա համար, իսկ այդ երկուսից էլ տարածել է աշխարհով մեկ շատ տղամարդկանց և կանանց: Եվ վախեցե՛ք Ալլահից, որի անունով դուք խնդրում եք միմյանց համար, և վախեցեք ազգական կապերը խզելուց: Իրապես, Ալլահը միշտ հետևում է ձեզ» (Ղուրան 4:1):

 

Ինչպես երևում է, իսլամը ընտանիքում ղեկավարող դերը տալիս է տղամարդուն, քանի որ դեպքերի մեծամասնությունում նա ավելի մեծ ֆիզիկական ուժ և դիմացկունություն ունի, քան կինը: Այդ պատճառով տղամարդու վրա պատասխանատվություն է դրված պահպանել և աջակցել ոչ միայն իր կանանց և դստրերին, այլ նաև բոլոր այն կին ազգականներին, ովքեր աջակցության կարիք ունեն:

«Ամուսինները իրենց կանանց գլխավերևում են կանգնած այն պատճառով, որ Ալլահը միայն նրանց է առավելություն տվել ուրիշների նկատմամբ և նրա համար, որովհետև նրանք են ծախսում սեփական ունեցվածքից: Իսկ պարկեշտ և բարեպաշտ կանայք գաղտնին պահպանում են նրանում, ինչ պահում է Ալլահը» (Ղուրան 4:34):

Ինչպես երևում է բերված այաթներից, կինը նաև պատասխանատու է ամուսնու տնտեսական գործերի համար և սեփական պատիվը, արժանապատվությունը և պարկեշտությունը պահպանելու համար նա իր գեղեցկությունը պետք է պահի միայն ամուսնու համար:

Ինչպես արդեն նշվեց, իսլամում կնոջը պահպանելու պարտականությունը ամուսնու վրա է: Կնոջ եկամուտը, ունեցվածքը և ժառանգությունը ամբողջությամբ պատկանում է հենց իրեն և նա կարող է օգտագործել դրանք սեփական հայեցողությամբ, նույնիսկ եթե նա ունի գումար, նա պարտավոր չէ ծախսել դրանք իրեն, երեխաներին և ամուսնուն ապահովելու համար: Այստեղից էլ հետևում է, որ քանի որ տղամարդը իր վրա է կրում կնոջը ապահովելու ողջ գործը, ապա նա իրավասու է ստանալ ժառանգության ավելի մեծ բաժին, քան կինը, որը իր միջոցները կարող է ծախսել այնպես, ինչպես կկամենա:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ երկու կանանց վկայությունը հավասար է մեկ տղամարդու վկայությանը, ապա այս պայմանը ելնում է այն փաստից, որ տղամարդը առավել է կնոջից այն հարցերում, որոնք պահանջում են հիշողության ճշգրտություն, սառնասիրտ դատողություն և ռացիոնալ, այլ ոչ թե զգացմունքային ընդունակությունների կիրառում:
Այդ դրույթը սահմանված է մեղարդվողների իրավունքները պաշտպանելու համար, քանի որ իսլամում մարդը անմեղ է համարվում այնքան ժամանակ, մինչև չապացուցվի նրա մեղքը։

Իսլամը երկուսին էլ վերագրում է կրոնական հավասար պարտավորություններ՝ չհաշված որոշ մեղմացումներ, որոնք արվում են կանանց համար կապված ծննդաբերության հետ և ինչպես ցույց է տալիս Ղուրանից բերված հետևյալ այաթները, տանում է դեպի իսլամին գիտակցաբար հետևելը։

«Եվ Ալլահը պատասխանեց նրանց. «Ես չեմ կործանի ձեր գործիչների ոչ մի արարք՝ ոչ տղամարդու, ոչ կնոջ» (3:195):

«Իսկ եթե ինչ-որ մեկը բարի գործ կատարի, լինի դա տղամարդ կամ կին և լինի հավատացյալ , ապա նրանք կգնան դրախտ և չեն նեղացվի նույնիսկ արմավի կորիզի ակոսի չափով» (4:124):

«Իսկ հավատացյալ տղամարդիկ և հավատացյալ կանայք, նրանք՝ ընկերներ են միմյանց: Նրանք տանում են դեպի ընդունվածը և պահում են չարից, աղոթք են կատարում և զաքաթ վճարում, ենթարկվում են Ալլահին և նրա առաքյալին: Նրանց կների Ալլահը, որովհետև Ալլահը մեծ և իմաստուն է: Նա խոստացել է հավատացյալ տղամարդկանց և կանանց համար այգիներ, որտեղ հոսում են գետեր՝ այնտեղ հավերժ ապրելու: Իսկ Ալլահի բարեհաճությունը մեծ հաջողություն է»(9:71-72):

Միևնույն ժամանակ իսլամը ճանաչում է, որ կանայք ունեն ավելի նուրբ և զգայուն բնավորություն, քան տղամարդիկ, և վերջիններս պետք է համապատասխան կերպով վերաբերվեն նրանց: Գոյություն ունեն մի շարք հադիսներ, որոնց մեջ ներկայացված է հոգատար վերաբերմունքը կանանց նկատմամբ։
Քանի որ տղամարդու և կնոջ բնությունները տարբեր են, յուրաքանչյուրը հասարակության մեջ ունի իր դերը: Կանայք կարող են շատ պաշտոններ զբաղեցնել հասարակության մեջ, օրինակ այնպիսինները, որոնցում նրանք կարող են ավելի լավ կամ տղամարդկանց պես դրսևորել իրենց: Դրա օրինակ են բժշկության որոշ բնագավառներ՝ հիվանդի խնամք, կրթությունը, հասարակական աշխատանքները և այլն:

Մուհամմադի ժամանակ ապրում էին կանայք, ովքեր ենթարկվել են հետապնդումներին, վտարումներին և նույնիսկ մահ են ընդունել իրենց հավատքի համար՝ տղամարդկանց հետ հավասար, օգնել են ճակատամարտերի ժամանակ վիրավորներին, երբեմն նույնիսկ նրանք են մասնակցել այդ մարտերին: Նրանք Մուհամմադի հետ քննարկում էին զանազան հարցեր և նույնիսկ վիճաբանում էին նրա հետ: Եղել է նաև այնպիսի դեպք, որ երբ կինը կանգնում էր մզկիթում, որպեսզի ուղղի խալիֆ Օմարին իրավական որևէ հարցով: Մուհամմադի այրի Աիշան եղել է իսլամական իրավագիտության մեծ գիտակ և այն ժամանակվա հայտնի շատ մուսուլման գիտնականներ խորհրդակցում էին նրա հետ, իսկ Աիշայի քույր Ասման երիտասարդությունից մինչև խորին ծերություն խիզախության և հերոսության հրաշքներ էր կատարում:

Չնայած կանայք ավելի հաճախ են կատարում տնային գործերը, քանի որ նրանց համար նման հոգսը բնական է, իսլամը չի հարկադրում նրանց դա անել: Ամուսինը պետք է օգնի կնոջը տան գործերում՝ հետևելով Մուհամմադի օրինակին, ով օգնում էր իր կանանց և մասնակցություն էր ունենում տնային գործերում: Եվ չնայած մայրը առաջին հերթին զբաղվում է երեխաների դաստիարակմամբ, իսլամը չի պարտադրում նրան նման գործով զբաղվել մենակով: Երեխաների պատշաճ դաստիարակությունը ամուսնու և կնոջ համատեղ պարտավորությունն է և չնայած երեխաների հետ կապված գործերի մեծամասնությունը ընկած է կնոջ ուսերի վրա, այնուամենայնիվ, ամուսինը այն մարդն է, ով ավելի շատ իշխանություն ունի տանը և պատասխանատու է ոչ միայն տան բարեկեցության, այլ նաև ընտանիքի բոլոր անդամների վարքի համար:

Ամուսնությունը նախատեսում է նաև մեկ հիմնարար պատասխանատվություն՝ տղամարդու և կնոջ պարտականությունը բավարարել միմյանց սեռական կարիքները և այդ նպատակով չփնտրել ուրիշի: Իսլամը պահանջում է, որ այդ հարցում ամուսինը և կինը բացառապես միմյանց պահեն: Մուսուլմանական ամուսնության մեջ չպետք է լինի դավաճանություն. ամուսնական դավաճանությունը ոչ միայն ամենածանր մեղքերից է, այլ նաև իսլամական իրավունքի համաձայն՝ համարվում է ծանր հանցագործություն: Բացի դրանից, անհրաժեշտ է համարվում պաշտպանել կնոջը այն ամենից, ինչը նվաստացնում է իր արժանապատվությունը:

Մուսուլմանները հաճախ շրջապատված են ազգականներով և ընկերներով: Սա հնարավորություն է տալիս ամուսիններից յուրաքանչյուրին վարել սեփական կյանքը մեկը մյուսից անկախ՝ պահպանելով իրենց հարաբերությունները շատ այլ մարդկանց հետ՝ դրա հետ մեկտեղ ունենալով աջակցության աղբյուրներ: Այսպիսով, ոչ ամուսինը և ոչ կինը չեն պարտավորվում ամբողջովին կախված լինել մեկ ազգականից:

Ամփոփելով այս ամենը, պետք է ասել, որ մուսուլմանական ամուսնությունը իրենից չի ներկայացնում մի ռոմանտիկ միասնություն հոլիվուդան ոգով, այլ արյունակցական և մարմնական մերձություն երկու մարդկային անհատականությունների միջև:

Կամավոր կուսակրոնությունը չի խրախուսվում իսլամում: Խնամակալը կարող է խափանելամուսնությունը, եթե հարսնացու կինը չհետևի իր խորհրդին և ամուսնանա առանց իր հավանության:Ամուսնությունը, բարոյականացման ոգուն համահունչ , որպես ցեղի վերարտադրության և կրոնիէական մաս, ըստ ավանդության, վերագրվում է Մուհամմադին, որն էլ սահմանաել է կարգուկանոնըկնոջ համար: Նա ինը կին ուներ, մեծ մասը՝ իր համախոհների այրիներն էին: Այդուհանդերձ կանանցկանոնական քանակը սահմանափակված է չորսով, մինչ հարճերի քանակն անսահմանափակ է:Ամուսնությունը կրոնական խորհուրդ չէ, այլ սոսկ պայմանագիր ամուսինների միջև, հատկապես՝ապագա ամուսինների ընտանիքների միջև: Նոտարի (քադի) ներկայությամբ կատարվող մեկուսիարարողությունը կոչված է, գոնե ձևականորեն, հայցել կնոջ համաձայնությունը վկաներիներկայությամբ: Բայց ամեն բան վճռված է նախօրոք: Օժիտն ընդհանուր առմամբ պարտադիր է:Բաժանվելու դեպքում օժիտի մնացորդը, որպես հատուցում, մնում է կնոջը: Կնոջ բաժինժառանգությունը միշտ ավելի փոքր է, քան տղամարդունը: Ոչ մուսուլման կինը պետք է իսլամընդունի նախքան մուսուլմանի հետ ամուսնանալը: Բաժանված կինը կամ այրին կարող էամուսնանալ մի քանի ամիս անց միայն: Նախկին ամուսինը առժամանակ իր մոտ է պահումերեխային: Կինն իր ունեցվածքի հետ կարող է վարվել ինչպես կամենա, կինը պարտավոր չէ հոգալտան նյութական հոգսը: Մուսուլման տղամարդը կարող է ամուսնանալ հրեա կամ քրիստոնյա կնոջհետ, իսկ մուսուլման կինը կարող է ամուսնանալ միայն մուսուլման տղամարդու հետ: Շնությունը,ըստ Ղուրանի, հանցանք է և պատժվում է յուրաքանչյուրին մտրակի հարյուր հարվածով: Որոշերկրներում մուսուլմանական օրենքն ավելի խիստ է՝ կարող է նաև մահվան դատապարտել:

 Աղբյուրները՝ Коран. Перевод И. Ю. Крачковского

                      Ислам. Энциклопедический словарь
                      Боголюбов А. – Завадж

 Թարգմանեցին՝ Ն. Գաբրիելյանը Հ. Լոքյանը և Գ. Հակոբյանը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել