«Արմնյուզ»-ի լոզունգը որ չիմանայի, երևի էսքան չկատաղեի էս ամեն ինչից: Մարդիկ ասում են՝ Արմնյուզ՝ հեռուստալրատվություն պրոֆեսիոնալ կատարմամբ: Լինեմ կարճ և կտրուկ՝ հողերս ձեր պրոֆեսիոնալության գլխին: Հիմա բացատրեմ, թե ինչի եմ էսքան ջղայնացած: «Արմնյուզ»-ում հաղորդում կա՝ «Երևանն է խոսում» անունով: Էս հաղորդման ժամանակ ինչ ասես կատարվում ա ու ով ասես կատարվում ա: Իսկ դեղնակտուց ու տգետ վարող Արտակն էլ, ում բոլորովին վերջերս ռադ էին արել եթերից, խելոք կանգնում լսում ա էդ ամեն ինչը ու, իր տգետությունը ի ցույց չդնելու համար, դուխ չի անում՝ միջամտի: Ոնց հասկանում եմ, հաղորդումը նույնիսկ մոնտաժնիկ չունի, որովհետև մի դուբլով ա նկարվում: Հավանաբար Ալեքսանյան Արտակը մոնտաժնիկի փողերը գրպանել ա, ու հաղորդումը ոնց նկարվում ա, նենց էլ եթեր ա տալիս: Հաղորդումը, ոնց հասկանում եմ, նաև ռեժիսոր չունի, իսկ «Արմնյուզ»-ն էլ գործադիր պրոդյուսեր չունի, որը էս անմակարդակ շոուի հերթական չստացված հաղորդումը տեսնելով՝ կարգելեր դրա մուտքը եթեր:
Լավ, դուք ուղեղ չունե՞ք, թե ձեզ ձեռք ա տալիս թվալ էդպիսին: Ալեքսանյանին թողես ողջ օրը կխոսա բարձր արժեքների մասին, ու թվում ա, թե էս աղբն ինքը չի եթեր տվողը:
«Երևանն է խոսում»-ի վերջին թողարկումներից մեկն իսկական սեքս-շոու դարձավ: Հյուրերի թվում էր մի ազաբոչեննի բիձուկ՝ Սամվել Բեգլարյան անուն-ազգանվամբ, ով ոչ միայն փորձում էր հաղորդմանը ներկա Նարե Արամյանին ուղիղ եթերում անկողին քարշ տալ, այլև հենց եթերում ձեռք էր գցում ու համբուրում տիկնոջը, ով, ինչպես հասկացա, դեմ չէր դրան: Էս ուռոդն ինչ ասես՝ փորձեց: Սկզբում ասում ա, որ ուզում ա վայելի Նարեին, եթե նա թույլ տա, հետո ասում ա, քանի որ Նարեն կենդանիներ շատ ա սիրում, կենդանիներն էլ ազատ սեքս են անում, Նարեն իրա հետ պետք ա քնի: Հետո սկսում ա գլուխ գովելը ու սկսում ա խոսել անկողնում իր կարողությունների մասին: Իսկ էդ ընթացքում ի՞նչ ա անում լալոշ Արտակը. իհարկե, ռեխը կախ արած ծիծաղում ա: Կեսից էս բիձեն որոշում ա, որ այլ կանանց էլ պետք ա սիրահետի եթերում, ու դա ազատորեն անում ա, քանի որ նկարահանման հրապարակում էդ պահին ոչ մի տղամարդ կանգնած չէր ու նրան չարգելեցին դա: Սա էլ ինչքան կարաց ընդարձակվեց ու լկտիացավ: Հետո բիձեն սկսում ա պատմել, թե ինչքան շատ սիրուհիներ ունի, ու քարոզում ա սիրուհիներ ունենալը: Ասում ա, որ և կին ունի, և սիրուհիներ: Պատկերացնում եմ՝ ինչ տիպի փալաս պետք ա լինի սրա կնիկը, որ նման տականքին հանդուրժի: Ու ինչ ռեյտինգի մեռած պետք ա լինեն «Արմնյուզ»-ում, որ սա եթեր տան: Դա նրանից ա, որ դեգեներատ Արտակը, որ ոչ թե ինքն ա ղեկավարում հաղորդումը, այլ թողում ա՝ մարդիկ ինչ ուզեն խոսան, ու նրանք են փաստացի կառավարում հաղորդումը:
Հիշեցնեմ, որ հաղորդումն ընդամենը ինտերնետի մասին էր: Իսկ քանի որ հաղորդման հաղորդավարը մանկամիտ ա, ինտերնետի մասին խոսվեց ամենաքիչը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/nana.afyan/posts/573179186141907
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել