Իրանում երկրաշարժից տուժած բնակչությանը Հայաստանի կառավարությունը հատկացրել է 57 մլն դրամի օգնություն: Հայաստանից Իրան է ուղարկվել 26 հազ. տուփ տարբեր պահածոներ, խմելու ջուր, 81 վրան, որոնց մեջ տեղավորվում է շուրջ 700 մարդ, 1000 ծածկոց, 6 հազ. սավան, 300 ներքնակ, 460 քնապարկ և ծալովի 100 մահճակալ: Ինչպես հայտնել է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, օգոստոսի 19-ին երեկոյան մարդասիրական օգնությունը հանձնել են Արևելյան Ատրպատականի ճգնաժամային շտաբին:
«Իրենք հրաժարվել են փրկարարական ուժերի աջակցությունից, համարում են, որ տեղի ուժերը կարող են ինքնուրույն կատարել աշխատանքները»,- ասել է Ա. Երիցյանը:
Հիմա ասեմ, կասեք էլի ասեց. ախր տղերք ձևականությունների հեչ ժամանակը չի է. Հասկանում եմ օգնելու ձեր անսահման մղումը, բայց դրա տեղը մեր խեղճ ընտանիքիներին օգնեք, որ փողոցներում, կամ ծակ կռիշներով դոմիկներում են քնում: