Gagik-Makaryan-4Araratnews.am-ը գրում է.

Այսօր լրագրողների հետ «Ներդրումային խոչընդոտները Հայաստանում» թեմայով հանդիպում ունեցավ  «Հայաստանի Գործատուների Միության»  նախագահ Գագիկ Մակարյանը:

-Հայաստանն ունի մի քանի գրավչություններ: Առաջինն աշխատուժի առկայությունն է: Երկրորդը` եկամտահարկը Հայաստանում բավական ցածր է Եվրոպայի հետ համեմատած: Երրորդը՝ փոքր ու միջին բիզնեսին տրված բազմաթիվ առավելություններն են: Սփյուռքից կարող են գալ, պիլոտային ներդրումներ անել, տեսնել՝ հնարավոր է թե ոչ ներդրումներ կատարել, ու հարմար պայմանների դեպքում շարունակել: Գրավչություն ունի անշարժ գույքի բիզնեսը, հանքարդյունաբերությունը: Մեր ներդրումների մասին խոսելիս, կարծում եմ, որ իմաստ ունի բարձրաձայնել նաև խնդիրները: Առաջին խնդիրը տարածաշրջանի լարվածությունն է, որը էական խոչընդոտ կարող է հանդիսանալ: Մենք գտնվում ենք չբալանսավորված աշխարհագրական իրավիճակում: Ադրբեջանի կոչերը, ամեն օր զինվոր վիրավորելը կամ սպանելը ևս մեզ վնասում է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել