
Մոտ 15 տարի առաջ Գիլես Փելի-Ֆիլիպսը և Միշելը սկսեցին հանդիպել: Մի քանի ամիս անց նրանք որոշեցին միասին լուսանկարվել: Այդ ժամանակ նրանք չէին էլ պատկերացնում, որ այդ նկարով սկիզբ դրեցին մի գեղեցիկ ավանդույթի: Շուտով նրանց հարաբերությունները խորացան, և նրանք ամուսնացան: Լուսանկարը նկարելուց ուղիղ մեկ տարի անց նրանք կրկին լուսանկարվեցին, և այսպես 15 տարի շարունակ: Իրենց ամուսնական կյանքի ընթացքում Գիլեսն ու Միշելը երկու որդի են ունեցել, և նրանց ևս կարելի է տեսնել այս լուսանկարներում: Ամուսինները հուսով են, որ այս գեղեցիկ ավանդույթին կհետևեն իրենց ողջ կյանքի ընթացքում:








|
|
|




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել





