unnamed1in.am-ը գրում է.

«Երևանի քաղաքապետը, ավագանին աշխատանք չեն կատարում փողոցային առևտուրը կարգավորելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը՝ հավելելով, որ փողոցային առևտուր ասելով հասկանում է նաև «բուտկաների» առևտուրը:

«Նախկին քաղաքային իշխանությունների օրոք կանաչապատ տարածքներում բուտկաները պակասեցվում էին, հիմա ավելացվում են նույն տարածքների հաշվին»,- ասաց նա:

Ըստ Արմեն Պողոսյանի՝ չնայած այս ամռան ընթացքում դեռ տագնապալի դեպքեր չեն գրանցվել, բայց փողոցներում՝ նեղ մայթերին, «կիսանկուղային բուտկաներում» վաճառվող սնունդը մանրէաբանական տեսանկյունից խիստ վտանգավոր է, բացի այդ՝ փողոցային առևտրի դեպքում պատժելու իրավունք չկա, որովհետև սուբյեկտ չէ:

Նրա խոսքով՝ այսօր շուկաներում շարժ չկա, քանի որ հենց դրանց դիմաց աճում են փողոցային առևտուրն ու «բուտկաները»: «Պետք է բանջարեղենը առոք-փառոք շուկաներից գնենք՝ գյուղմթերքի գնով»,- հավելեց նա:

Արմեն Պողոսյանը նաև դժգոհ է էկոնոմիկայի նախարարության աշխատանքից. «Հատկապես ամռանը պետք է հասկանալ՝ ինչու են սպառողները ավելի շատ վճարում Դիլիջանում, Ծաղկաձորում հանգստանալու համար, քան Անթալիայում կամ այլ երկրում: Սևանի հետ կապված ևս խնդիրներ կան, հանգստի ճիշտ կազմակերպման պայմաններ չկան. խնդիրները բազմակողմանի են»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել