Galatv.am-ը գրում է.
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին վստահ է, որ ներկայում Ռուսաստանի դեմ ձեռնարկված միջոցառումներն անիմաստ են,- գրում է Ումբերտո Բակին LaStampa թերթում հրապարակված նյութի մեջ:
«Եթե Եվրոպան ցանկանում է ազդել Պուտինի վրա, նա պետք է արգելանք սահմանի նավթային արդյունաբերության տեխնոլոգիաների արտահանման վրա, դադարեցնի ռուսական նավթամուղով նավթ գնելը եւ փակի ֆինանսավորման հասանելիությունը»,- ասում է Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին: «Ռուսաստանը մի մեծ բենզալցակայան է, եթե այն կողպվի պոմպով, նրա ագրեսիվ դիրքորոշումը կկորցնի իր ուժը»,- ասում է նա:
Այսօր շատերը 2008 թվականի ռուս-վրացական հակամարտությունն ընկալում են որպես Պուտինի նեոկայսերական քաղաքականության առաջին դրսեւորումներից մեկը, որին հաջորդեց Ղրիմի անեքսիան եւ ռուսամետների ապստամբությունն արեւելյան Ուկրաինայում: Սաակաշվիլին այս նվաճողական քաղաքականությունը համեմատում է քաղցկեղի հետ,- ասվում է հոդվածում:
«Պուտինը չի դադարի, մինչեւ նրա շրջապատի մարդիկ չսկսեն բողոքել, որ կորցնում են իրենց եկամուտը, իրենց ավանդական ապրելակերպը»,- համոզված է Սաակաշվիլին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ