Հայրս միշտ նշում է. ՛՛Որ տանը հրդեհ բռնկվի ու դու Led Zeppelin լսելուց լինես, մինչև երգդ չավարտվի՝ տանից դուրս չես գա՛՛ : Նա թերևս լռում է ամենագլխավորի մասին.հայրս հենց առաջին ՛՛մեղավորն ՛՛ է, որ ես անմնացորդ սիրահարված եմ զեփփելինյան երաժշտությանը : Եթե մեր տանը հրդեհ բռնկվի ու մենք Զեփփ լսենք, նա նույնիսկ չի էլ փորձի փրկել սեփական դստերը :D Մինչև երգը չավարտվի՝ ոչ մի քայլ:Մի անգամ նշեցի. ՛՛Ես Զեփփելին եմ շնչում ու Փինք Ֆլոյդ եմ արտաշնչում՛՛ : Սրանք ուղղակի խոսքեր չէին : Այս երկու խմբերն իմ կյանքի լուրջ ու ծանրակշիռ մասն են կազմում : Ես, ինձ համարելով սխալ դարում ծնված ու հոգով -սրտով 60-80ականներից փախած անձնավորություն՝ 60ականների շունչն ամենուր ինձ հետ տանում-բերում եմ : Փլանթի նման գլխիս վրա գզում եմ մազերս, հագնում եմ ինձնից միքանի անգամ մեծ տղամարդու վերնաշապիկներ, սրանց միացնում եմ ճղճղված ջինսեր, մաշված կեդեր, կաշվե աքսեսուարներ և վերջ. ես պատրաստ եմ : Հոգումս դասական ռոքը , սրտումս՝ 60ականները, դուրս եմ գալիս 21րդ դարին ընդառաջ : Ես փլանթոտ եմ և դա, գրողը տանի, ինձ դուր է գալիս : ջհանդամ, թե ազգովի ինձ թարս-թարս են նայում:Փլանթի ձայնի հետ ես գիշերներ եմ լուսացրել :Ժամերով լսել եմ Զեփփի ալբոմները, հատիկ-հատիկ զգացել եմ բոլոր երգերը: Մթության մեջ երաժշտության գույնն ավելի վառ է դառնում : Գիշերը երաժշտությամբ սկսում ես ապրե՜լ : Ամեն երգի ավարտի հետ ես մեռնում էի, ամեն նոր սկսվող երգի հետ՝ վերածնվում : Ու էսպես մինչև առավոտ : Ու էսպես շատ ու շատ գիշերներ: Զեփփ լսելուց ես չեմ հագենում, ինձ համար վերանում է ժամանակը, մոռանում եմ ամեն բան : Ես սիրում եմ այն բոլոր զգացմունքները, որոնք արթնանում են Զեփփ լսելիս : Ես սիրում եմ Փլանթի կատարման ձևն ու ուղղակի խելագարվում եմ, երբ Փլանթը բարձր նոտաներ է ՛՛վերցնում՛՛ : Անասելի զգացողություն է, աննկարագրելի հաճույք. սա, թերևս, միայն Զեփփ սիրողները հասկանան )))))) Բա Փեյջի սոլոները՜....Գժանոց :
Ես ապրում եմ մի աշխարհում, որը տարօրինակ է շատերի համար : Նույնիսկ անիմաստ է բացատրել. չեն հասկանա : Երբեմն զայրանում եմ, որ իմ աշխարհին ձեռք են տալիս: Չեք հասկանում՝ հեռու մնացեք : Մի քանդեք այն աշխարհը, որը ես եմ ստեղծել ու պահպանում եմ : Ու շատերի համար տարօրինակ է, որ դեռատի օրիորդի համար օրինակ է ծառայում 60ականների ինչ-որ ռոք երգիչ :
Աղջիկ, ով սիրահարված է 60ականներին , դասական ռոքին : Հա, դժվար կլինի հասկանալ մերօրյա Բիբերամոլության ու Արամեալիլիթախաը իրականության մեջ :
Ու շատերին նաև դժվար կլինի հասկանալ իմ ողջ հուզմունքը . չէ՞ որ այսօր իմ շատ,շատ, շա՜տ սիրելի Ռոբերթ Փլանթի ծննդյան օրն է : Իմ ներսում տոն է, իսկական տոն : Ես տոնում եմ իմ սերը Փլանթի նկատմամբ : Չէ՜, ֆանատիզմի տարրերով հիվանդ մեկը չեմ: Փլանթի անունն արդեն իսկ գրված է իմ գենետիկ կոդի մեջ : Հորս հիվանդագին սերը փոխանցվել է ինձ: Ես մեծացել եմ այդ երաժշտության տակ ու հիմա դա իմ կյանքի մի մասն է: Ես Զեփփի երաժշտությանը սիրահարվել եմ առաջին վայրկյաններից, Փլանթին՝ առաջին հայացքից : Սա շատ ավելին է, քան զուտ երեխայական ֆանատիզմը (էդ տարիքից էլ անցել ենք, թու թու թու :D) : Ես ուղղակի ապրում եմ այդ երաժշտությամբ, զգում ամեն մասնիկ ու նոտա : Ես սիրում եմ խելագարվել ու անջատվել Զեփփի երգերի տակ, գժվել Փեյջի սոլոներից, վայելել Փլանթի ձայնը: էհ, Փլանթը..
Փլանթն ինձ համար ուրիշ է : Առանձին ու յուրահատուկ եմ սիրում : Իմ սերը ցույց տալու համար ուղղակի պետք է նկարել իմ աչքերը, երբ նրա ձայն եմ լսում՝ լինի դա Զեփփի երգերում,թե՝ նրա անհատական երգերի մեջ : Ես ուղղակի սիրում եմ Փլանթին սիրել)))
Բառերս չեն հերիքում, չգիտեմ էլ ՝ ինչ գրեմ : Մեջս եռում եմ, ուզում եմ գոռալ, պատմել, կիսվել էդ ռոքոտ սիրով, բայց...Չեմ կարողանում գրել : Էստեղ միայն մի նախադասություն է փրկում. ես իրոք....իրոք Լեդ Զեփփելինով եմ շնչում :
Ինձ համար այսօր տոն է : Փլանթն իր կատարումներով ինձ տվել է այնպիսի զգացմունքներ, որոնք անհնար է բացատրել : Ես և՛ հուզվել եմ, և՛ ոգևորվել եմ : Ես սովորել եմ, որ կյանքում շատ են անարդարությունները, կեղտը: Բայց և սովորել եմ տեսնել գեղեցիկը, տեսնել այն ամենն, ինչ ուրիշները չեն տեսնում : Ու ես նրան սիրում եմ էնպիսի մի գժական , անհասկանալի սիրով, որ նույնիսկ բառերով բացատրել չի կարելի : Պիտի աչքերս նկարեմ, դնեմ բլոգումս:
Չէ, չի ստացվում : Չեմ կարողանում էդ ամենի մասին գրել ու վերջ :Ուղղակի իմացեք, որ այսօր լրանում է Ռոբերթ Փլանթի 64 ամյակը : Որ կա մի աղջիկ, ով 21րդ դարի ներսում ունի իր 60ականները, ով հագնվում է ռետրո ոճի մեջ ու Փլանթին այնքան շատ է սիրում, որ նույնիսկ չի կարողանում խոսել այդ մասին :
Ու ես ուղղակի շնորհակալություն կհայտնեմ Փլանթին այն բոլոր վառ գույների, ուժեղ զգացմունքների համար, որ նա ինձ է հաղորդում իր երգերի շնորհիվ : Թող ապրի հնարավորինս երկա՜ր : Հիմա միայն դա եմ ուզում))))
Զեփփին չճանաչողներն այստեղ ուղղակի անկապ բառեր կտեսնեն : Իսկ այ Զեփփ սիրողները բառերիս մեջ տողատակ կտեսնեն ու հստակ կզգան էն հուզմունքը, որով գրել եմ : Կզգան էն սերը, որը ես եմ զգում Զեփփի ու հատկապես Փլանթի նկատմամբ:
Այսօր ծնվել է մի մարդ, որի երաժշտությունն ինձ է փոխանցվել նույնիսկ գենետիկ կոդով: Այ էդքան մենք կապված ենք իրար հետ:
Ստորև էլ դնեմ Զեփփից իմ ամենա-ամենա-ամենասիրելի երկու գործերը : Առանց այս երկու երգը լսելու ես չեմ քնում : Պիտի էս երկուսը լսեմ ու նոր քնեմ (+ Ֆլոյդից միքանի երգ) : Վայելեք Փլանթի ձայնը, զգացեք երաժշտությունն ու...Գժվե՜ք: Ռոքն ինքնին գժություն ու ազատություն է :
Շնորհավոր ծնունդդ, Փլանթ: Իմ Փլանթ, ի՜մ....)))))