1670503_201407291810061in.am-ը գրում է.

Չինաստանի հնագույն կաթոլիկ տաճարներից մեկը` Չժեցզյան գավառի Նինբո բնակավայրում գտնվող Սուրբ Մարիամի յոթ վշտի եկեղեցին, ոչնչացել է հրդեհից: Գիշերը բռնկված կրակը, որն այրել է տանիքը և ողջ ներքին հարդարանքը, հանգցնելու համար ավելի քան 50 հրշեջի օգնություն է անհրաժեշտ եղել: Այս մասին գրում է Newsru.com-ը:

Նշվում է, որ կրակը կարող էր բռնկվել խորանում: Դրա առաջացաման պատճառների մասին ոչինչ չի ասվում: Կրակին զոհ չեն դարձել միայն զանգակատունը և կից մի քանի շինություններ:

Սուրբ Մարիամի յոթ վշտերի տաճարը կառուցվել է 1713-ին, սակայն իր ներկայիս տեսքը ձեռք էր բերել միայն 1872-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել