1. Դուք լկտիաբար խաբում եք... 30 կուսակցական երիտասարդ չի եղել, առնվազն կեսը եղել են անկուսակցական:
2. Դուք սարկազմով գրում եք, թե վերոգրյալ 30 մարդը 4 օր եղել է Ծաղկաձորում:Ուրբաթ երեկոյան գնալ կիրակի երեկոյան հետ գալը, եթե ձեզ համար 4 օր է, ապա ցանկանում են ողջույններ հղել ձեր մաթեմատիկայի ուսուցչուհուն:
3. Կարեն Ավագյանի հետ խոտերի մեջ հանդիպում չի եղել, նկարները նայել եք լավ չեք հասկացել (դե եթե մի քիչ ավելի ինտելեկտ ունենայիք, պատվերով գրող չէիք լինի):
4. Ի՞նչ է նշանակում ճոխ ուտուշ-խմուշների օրակարգով կազմակերպված ՓԱՍՏԱՐԿ ծրագիրը: Ամոթել է ասել, բայց միթե 30 երիտասարդի կերած ամենասովորական փլավն ու ապուրը ձեր գյուղում ճոխ ուտուշ-խմուշ է համարվում:
Իսկ հոդվածում առկա անձնական բնորոշումներին չեմ ուզում անդրադառնալ, քանզի երբ ինձ կամ մտերիմներիս անձնական վիրավորանք են գրում, այդ նույն խոսքի ազատության շրջանակներում զանգահարում ու հայհոյում եմ: Տվյալ դեպքում չեմ անի, քանզի ինձ կմեղադրեն սեռական փոքրամասնությանը ճնշելու մեջ: Սա սարկազմ կամ հումոր չէր, լրիվ լուրջ էի ասում:
Հ.Գ. Ինչքան ուզում եք տվայտվեք, բայց ՓԱՍՏԱՐԿ-ն իր հայանպաստ գործունեությունը անելու է ու ժամանակի ընթացքում լուրջ գործիք է դառնալու մեր երկրի համար: