Մենք անճշտություն չենք, ո՛չ էլ լցոնում |
Աջափնյակ համայնքի Ֆուչիկի փողոցում գտնվող 2 սենյականոց բնակարանում հաշվառված 17 հոգանոց ընտանիքը հերքում է, որ իրենք ընտրողների ցուցակների անճշտություն են: Օրեր առաջ մամուլում հրապարակված տեղեկության համաձայն այդ անձանց հաշվառել էին ընտրությունների ժամանակ լրացուցիչ ձայներ կեղծելու նպատակով: ՀՀ ոստիկանությանն առընթեր անձնագրային և վիզաների վարչության աշխատակիցները այցելեցին Աջափնյակի նշաված բնակարանը և հայտնաբերեցին դասական հայկական շվեդական ընտանիք:
«Ոչ մի արտառոց բան ցուցակում չկա` ամեն ինչ ճիշտ է, պարզապես մենք ազատ ապրելաոճ նախընտրող ընտանիք ենք, այլ ոչ թե լցոնման փորձ», – պարզաբանեց տան տղամարդ Սահակը: Բնակարանում բնակվում էն 11 կին և 6 երջանիկ տղամարդ, ովքեր հոգնել են պապական ադաթներից և որոշել են շվեդաֆիկացնել իրենց ընտանիքները: Անձնագրային և վիզաների վարչության աշխատակցին Սահակը վստահեցրեց, որ նրանք անպայման մասնակցելու են ընտրություններին և չեն թույլարտրելու որևէ խախտում: «Դժվար է լինել շվեդական ընտանիք Հայաստանում, որովհետև կուսաակցությունները նախ և առաջ մեր ընտանիքի ձայներն են ուզում գնել` դե դա պարզ է` մեծածախ գնում ա ստացվում: Մի հատ Աշոտ անունով մեկը կար մեր ընտանիքում` դեռ էն գլխից դուրս չէր գալիս, բայց դե բարեկամներին չես ընտրում: Պարզեցինք, որ բոլորից ձայները ծախել էր ու կարգին փող էր ստացել, իհարկե, վռնդեցինք» ,- կիսվեց Սահակը:
Ոստիկանությունը կոչ է անում ստուգել, արդյոգ դուք ընդգրկված եք ընտրողների ցուցակներում` եթե անգամ անճշտություն չհայտանաբերեք, կարող եք լավ զվարճանալ տարօրինակ անուններով մարդկանց փնտրելով: