GalaTV.am-ը գրում է.
Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանն արձագանքում է եղբոր սպանությունից հետո տարածված խոսակցություններին եւ հերքում է նրա սպանության մեջ կասկածվող եւ ինքնակամ ոստիկաններին ներկայացած Արման Կատունյանի փաստաբանի ձեւակերպումները, թե տուժող կողմն է սիրահետել ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի կնոջը:
Հիշեցնենք, որ խոսքը Գետք գյուղում գրանցված աղմկահարույց սպանության մասին է: Այս գործը մեծ հնչեղություն է ստացել ոչ միայն Գյումրիում,այլեւ ամբողջ հանրապետությունում, ոչ միայն այն բանի համար, որ սպանվածը ԳՊՄԻ-ի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանի եղբայրն է, այլ որ սպանության մեջ կասկածվողը ՊՆ ռազմական ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա է:
Հիշեցնենք, որ սպանության դրդապատճառը, որը տարածվել էր ժողովրդի մեջ, այն էր, որ սպանությունը կատարվել է խանդի հողի վրա եւ որ հարեւանների մեջ ինչ-ինչ հարաբերություններ են եղել եւ Արման Կատունյանը խանդել է կնոջը:
Երեկ վերջինիս փաստաբանը՝Երվանդ Վարոսյանը, փորձեց վերջ դնել այդ խոսակցություններին՝ հայտարարելով, որ իր պաշտպանյալի կինը սիրային ոչ մի կապ, ոչ մի հարաբերություն չի ունեցել տուժողի, սպանվածի հետ եւ որ վերջինս է տեւական ժամանակ սիրահետել Արման Կատունյանի կոնջը, եւ երիտասարդ ամուսիններով միշտ փորձել են վերջ դնել այդ ամենին: «Տուժողի կողմից եղել են տեւական ժամանակ սիրահետելու փորձեր, եւ իմ պաշտպանյալը կնոջ հետ միասին փորձել են վերջ դնել, սաստել»,-հայտարարել էր փաստաբանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



