Բազմաթիվ զինվորներ տառաճանաչ չեն: Իսկապես մեծ թիվ է կազմում, անհավանական մեծ թիվ: Կրթության եւ գիտության նախարարությունը կրթությունից դուրս մնացած երեխաների նման մեծ թիվ չի հրապարակում: Նախարարությունը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ թաքցնում է իրական պատկերը:
Այդպիսի զինվորների հետ զրուցելուց պարզվեց, որ նրանց մի մասը ավարտական ատեստատներ են ստացել դպրոցներից: Փաստորեն, մի մասը դպրոց չի հաճախել, մի մասն էլ հաճախել է, բայց նույնիսկ տառերը չի սովորել: Եթե դպրոց հաճախել են, բայց տառերը չեն սովորել, նշանակում է՝ պետք է անմիջապես ազատվել այդ դպրոցների տնօրեններից: Պետք է սկսել հակառակ ծայրից, զորամասերում հրամանատարությունից վերցնել այդ ցուցակը եւ հասցեներով գնալ ու պատժել դպրոցների տնօրեններին: Իսկ այն զինվորները, որոնք դպրոց չեն գնացել, հանդիպել նրանց ծնողներին ու պարզել, թե ինչու երեխաները դպրոց չեն հաճախել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/edik.baghdasaryan/posts/926023067413693
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել