Pastinfo.am-ը գրում է.Մանհեթենում ոստիկաններին դիմադրություն ցույց տվող մանկապիղծ կասկածյալը սպանվել է ծխախոտի խանութի մոտ սկսված փոխհրաձգությունների արդյունքում: Վիրավորվել է նաև իրավապահ մարմինների 3 աշխատակից:
Ոստիկանությունը փորձում էր ձերբակալել մահացած մարդուն՝ երեխաների նկատմամբ բազմաթիվ անգամ սեռական ոտնձգություններ կատարելու կասկածանքով:
«AP» լրատվական գործակալությունը, հղում անելով ոստիկանության վրա, հայտնել է, որ վիրավոր իրավապահների վիճակը կայուն է:
Ինչպես հայտնել է ոստիկանությունը, մահացած կասկածյալը 2012 թվականից ի վեր գտնվում էր փախուստի մեջ:
Նյութի աղբյուր՝ http://pastinfo.am/node/47711
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել