pic_b28f54a90b06d5c7dd6f32873eedf19c1in.am-ը գրում է.

Ուգո Չավեսի 60-ամյակի առթիվ Վենեսուելայում ստեղծել են համակարգչային տառատեսակ՝ հիմնված երկրի նախկին նախագահի ձեռագրի վրա: Այս մասին հայտնում է El Nacional-ը: Chavez Pro կոչվող տառատեսակն արդեն կարելի է ներբեռնել համակարգչի մեջ:

Տառատեսակի ստեղծման համար օգտագործվել են Չավեսի նամակները, որոնք նա գրել է բանտում 1992 թ.: Այնտեղ նա հայտնվել է պետական հեղաշրջման անհաջող փորձի համար:

El Nacional-ը նշում է, որ Չավեսի ձեռագիրը շատ վենեսուելացիներ են ճանաչում: Նախագահը տեղական հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս հաճախ է գրաֆիկներ և աղյուսակներ գծել: Այդպիսով նա բնակչությանը բացատրել է, թե ինչու է այս կամ այն քաղաքական որոշումն ընդունել:

Ուգո Չավեսի ստորագրությամբ պատկերները զարդարում են շատ շապիկներ, գլխարկներ, շենքերի պատեր ամբողջ երկրում:

The Sydney Morning Herald-ը նշում է, որ Չավեսի 60-ամյակին նվիրված միջոցառումները շարունակվել են ամբողջ օրը: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երգել է Happy Birthday երգն ու հանգցրել ծննդյան տորթի մոմերը: Տոնական միջոցառումները վերջացել են հրավառությամբ:

Ուգո Չավեսը Վենեսուելան ղեկավարել է 1999-2013 թթ.:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել