Araratnews.am-ը գրում է.
Վերջին շրջանում սահմանային ակտիվ կրակոցներից հետո Երևանում հնչեցին տեսակետներ, թե անհրաժեշտ է սահմանամերձ մարզի բնակիչներին զինել, որպեսզի իրենք ևս անհրաժեշտության դեպքում կարողանան պաշտպանվել: Այս կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը իր վերջին ելույթներից մեկում հայտարարեց, որ չկա նման անհրաժեշտություն, քանի որ բանակը իր առջև դրած խնդիրներն իրականացնում է: Խնդրի վերաբերյալ AraratNews.am-ը փորձեց նաև կարծքիներ ստանալ Տավուշի մարզի մի շարք գյուղերից:
Չինչին համյանքի ղեկավար Կարեն Դարբինյանը, չնայած այն հանգամանքին, որ իրենց համայնքը առաջին գծում չի գտնվում, սակայն կարծում է, որ հավելյալ ապահովությունը չի խանգարի. «Մեր գյուղը առաջին գծում չէ, սակայն կարծում եմ, որ հավելյալ միջոցները չեն խանգարի: Դեմ չեմ, եթե զենք բաժանեն բնակչությանը, որ անհրաժեշտության դեպքում կարողանան նաև իրենք պաշտպանվել»,-ասաց Կարեն Դարբինյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ