Արձակուրդի առաջին շաբաթվա ընթացքում արձանագրածս`
1. Հանդիպել եմ հսկայական գիտելիքների տեր, սակայն սեփական միտք չունեցող մարդկանց: Առիթ եմ ունեցել շփվել նաև նրանց հետ, ովքեր չափազանց կարևորում են սեփական անձը (տխմարության դեմ օրենքներ չկան, սակայն եթե տխմարի բերանը փակելը անքաղաքավարություն է, ապա թողնել, որ նա շարունակի, պարզապես դաժանություն է): Ուշագրավ մի օրինաչափություն. երբ ասելիք չկա, միշտ վատն են խոսում` մոռանալով, որ մարմինը բուժելու համար նախ պետք է բուժել հոգին..
Հետևություն-ամենասրտաբաց ընկերը` մենությունն է..)
2. Գեղարքունիքի և Տավուշի տարածքները չափչփելով` հասկանում ես, որ բնության մեջ ոչ մի անմիտ բան չկա, ընդհակառակը` բնությունն ամենաստեղծագործ վարպետն է: Ափսոս միայն, որ օգտակար հանածոներն օգտագործվում են բնությունն աղտոտելու համար: Թերևս դաժանիկները վերջին ծառը կտրելուց և գետը թունավորելուց հետո հասկանան, որ փողը հնարավոր չէ ուտել…
Հետևություն. ով չի սիրում բնությունը, նա քաղաքացի չէ..
P.S.Ճիշտ հետևությունների դեպքում հարուստ անտառածածկ տարածքներում մի լավ կուրախանաս հոգով հարուստների հետ..))