
Կարեն Թումանյան -"Ի ՍԿԶԲԱՆԵ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՄԱՐԴ`…ԱՆՓՈԽԱՐԻՆԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏ"
/հաղթանակին հաջորդում է պարտություն, եթե…/
ՀՀԿ-ից շատերը, դեռ չեն գիտակցում, որ իրենց փայլուն հաղթանակի զգալի մասը ապահովվել են, Նավասարդյանը և Անդրանիկ Մարգարյանը, իրենց անմահ հիշատակով:
Հարցս ուզում եմ ուղղել պետական երևելի այրերից շատերին` գեթ գոնե մեկ անգամ ինքներդ Ձեզ հարցրել եք, ինչու՞ էր ժողովրդի նույնիսկ անապահով հատվածը, այս մարդկանց անունը լսելուց, իրեն պաշտպանված էր զգում, իսկ ձեր հետ շփվելուց, անմիջապես պաշտպանվելու կարիք է առաջանում:
Իսկ պատասխանը հետյալն է` կառուցում եք դղյակներ, ապրում էք, ինչպես աստվածներ, պաշտում էք ճոխությունը, ոչ մի բանով, ձեզ չեք սահմանափակում, չքավորներիս խուսափում էք, ինչպես բորոտներից, հասարակությունը բաժանել էք կայացածների և չկայացածների և այսպես շարունակ…:
Անդրանիկ Մարգարյանի մասին խոսելիս պետք է հիշել, որ նրա կյանքը օրինակ պետք է դառնա ոչ միայն այս, այլ նաեւ` գալիք սերունդների համար: Անդրանիկի կյանքը ապացույց էր, որ ազգային գաղափարներին տրվելը միայն անցյալում չէ, որ եղել է հայ մարդու կերպը:
Ես պատիվ եմ ունեցել աշխատել ՀՀ կառավարությունում Արմեն Դարբինյանի, Վազգեն Սարգսյանի, Արամ Սարգսյանի և Անդրանիկ Մարգարյանի օրոք և հանգել եմ հետևյալ եզրակացությանը` Անդրանիկ Մարգարյանը բոլորին վարակում էր իր մարդասիրությամբ: Չի եղել որևէ դեպք, որ նա չարձագանքի, հասարակ մարդկանց, նա ժամերով կարող էր իր ընդունարանում սպասեցնել նախարարներին, իր զբաղվածության պատճառով, բայց պետք էր տեսնել, թե, ինչպիսի արագությամբ էր նա իջնում կառավարության շենքի մոտ հավաքված մարդկանց մոտ նրանց օժանդակելու նպատակով:
Անդրանիկ Մարգարյանը պետական գործիչ էր՝ բառի բուն իմաստով և իր գործունեությամբ: Նա երազում էր համընդհանուր բարեկեցության Հայաստան տեսնելու ցանկությամբ: