Ես բավականին հաճախ գործ ունեմ իրենց հայրենասեր անվանող մարդկանց հետ: Որպես կանոն, նրանք աչքի են ընկնում իրենց սեփական կարծիքի հետ չհամընկնող տեսակետները չընդունելով: Նրանք հաճախ շատ բարձր են խոսում և անցնում գոռգոռոցների, ուզում ես նրանցից փախչել, փակվել, իսկ նրանք միանշանակ հաստատ գիտեն ամեն ինչ և բոլորից լավ: Աստված մի արասցե, մի կծու խոսք ասի իշխանության կամ երկրի հասցեին` հում-հում կուտեն:
Հաճախ ես բանավեճի չեմ բռնվում նրանց հետ, որովհետև դա լրիվ անօգուտ է, նրանք լսում են միայն ինքն իրենց: Եվ հանկարծ չասես ինչ-որ դրական բան Արևմուտքի մասին: Դա ընդհանրապես անընդունելի և անթույլատրելի է: Բայց երբեմն չեմ կարող դիմանալ: Երբեմն մեջբերում են նրանց համար Լերմոնտովին, որ ասում էր. “Прощай, немытая Россия, страна рабов, страна господ, и вы, мундиры голубые, и ты, им преданный народ”: Իսկ նրանք հարցնում են. “Ի՞նչ է, կարծում եք, Լերմոնոտվը չէր սիրում Ռուսաստանը: Նա հայրենասեր չէ՞ր”:
Մեկ էլ շատ եմ սիրում մեջբերել մեծ ռուս պատմաբան Կլյուչեվսկուն, որը մի առիթով գրել էր. “Ռուսական խելքն ամենից լավ արտահայտվում է հիմարությունների մեջ”: Եվ ի՞նչ: Ուրեմն, Կլյուչեվսկին հայրենասեր չէ՞ր: Նույնիսկ ռուսատյա՞ց:
Մեկ էլ սիրում եմ… Կար ամերիկյան փիլիսոփա` Էդվարդ Էբի: Նա ասաց հետևյալը. “Իսկական հայրենասերը միշտ պետք է պատրաստ լինի պաշտպանել սեփական երկիրը սեփական կառավարությունից”: Կարծում եք, նա Ամերիկան չէ՞ր սիրում:
Բոլորից շատ ես, իհարկե, սիրում եմ ցիտել Պուշկինին, որովհետև նա Ռուսաստանում ամեն ինչ է, ամեն ինչի չափորոշիչը, ալֆան և օմեգան: Ահա, 1826-ին իշխան Վյազեմսկուն Ա.Ս.Պուշկինը գրել էր հետևյալ խոսքերը. “Ես, իհարկե, ոտից գլուխ քամահրանքով եմ վերաբերում իմ հայրենիքին, բայց ինձ համար ցավալի է, երբ օտարերկրացին կիսում է ինձ հետ այդ զգացմունքը”:
Եվ ի՞նչ, պարոնայք հայրենասերներ: Պուշկինը չէ՞ր սիրում Ռուսաստանը: Ի՞նչ եք կարծում:
Վլադիմիր Պոզներ
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/margarit.yesayan/posts/407039576024978?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել