Երեկվա Վարդավառը, իսկ ավելի ճիշտն ասած, համապետական ջրոցին հակասական զգացողություններ թողեց: Մի կողմից լավ է, որ մեր փակ, ագրեսիվ միջավայրում իրար ջրելով ուրախանում են:
Մյուս կողմից, երբ ակտիվիստները կամ ընդդիմադիրներն փորձում են փողոցով քայլել, անմիջապես հայտնվում են ոստիկաններ և բացատրում, որ նրանք սահմանափակում են ուրիշների ազատ շարժվելու իրավունքը:
Հավանաբար մեր ոստիկաններն ու իշխանությունները դեռ չեն հասկացել, որ երեկ շատ ուրիշների ջրեցին իրենց կամքին հակառակ, ինչը սովորական խուլիգանություն է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/688862161184022?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել