Ի՜նչ անդորր է տիրում բլոգերում.
Կամրադները բարև են տալիս,
Ծովափից նկարներ դնում,
Ներդաշնակ քոմմենթներ են գալիս։
Իրար քիչ են, կարծես, ռասֆրենդում,
Քֆուրներ, ուշունցներ տալիս,
Լևոնին ու Սերժին հիշում,
Խմբերի հրավերներ չեն գալիս։
Զորիկը նկարներ է ղրկում,
Իսկ Իզան՝ բարև-բարլիս,
Խլուրդը՝ հոկուներ գրում,
Բլոգնյուզին մատերիալ տալիս։
Կորնելին հազվադեպ է պոստում,
Ազերի հաքերին՝ վայիս,
Փիղն էլ է, երևի, ծովափում.
Ոչ մեկին սկի դատի չի տալիս։
Ես էլ էի հանգստյան տներում
Թուլացնում ներվերը քյալլիս,
Վերջացավ... ինձ գործեր են սպասում,
Ու ախմախ իմ պոստերը պատիս։
Ձանձրալի է դարձել ֆեյսբուքում,
Գրելու նյութ չկա էս ամիս,
Շամշյանի արյունոտ ալբոմում
Էս շոգին իսկի լայք չի գալիս։
Բայց շուտով պիտի գա թեժ աշուն,
Բարլուսի փոխարեն՝ խոսքեր փիս,
Ֆեյքերի, բոտերի բազմացում,
Ընտրական զիբիլի չորս ամիս։
Մեկմեկու դիմակի պատռոտում,
Պիտ կրծեն ճամբարներ իրար միս,
Տարածեն ախտածին պոստերում
Անդարման վիրտուալ սիֆիլիս։
Համոզված եմ, այնժամ, մեր մտքում
Կարոտենք մենք պիտի էս ամիս,
Բայց, ավա՜ղ, վիրտուալ եզերքում
Թայմլայնը ոչ ոք հետ չի տալիս։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/ovanitas/posts/408733275855664?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել