http://themindunleashed.org/wp-content/uploads/2014/07/parenting.jpg

Կենդանիների թագավորության մեջ ծնողական խնամքի մասին բազում գաղտնիքներ կան: Կենդանիները իրենց ձագուկներին խնամելու յուրօրինակ եղանակներ ունեն, որոնց մի մասը նման են մարդկանց շրջանում տարածված խնամքի եղանակներին, իսկ մյուս մասն էլ կտրուկ տարբերվում է դրանցից:  Օրինակ՝ էգ փղերն իրենց ընկերուհիների փոքրիկ ձագուկների համար հանդես են գալիս իբրև դայակներ:  

Կենդանի-ծնողները որքան նման, նույնքան էլ տարբեր են մարդ-ծնողներից: Օրինակ՝ պանդաները հաճախ միանգամից երկու արջուկ են ծնում, սակայն մեծացնում են միայն մեկին: Մի՛ շտապեք քննադատել պանդա-մայրիկին և նրան պիտակավորել իբրև բիրտ ու դաժան արարած: Մի արջուկ մեծացնելն էլ հեշտ գործ չէ: Վայրի բնության մեջ պանդա-մայրիկի ողջ ռեսուրսները հազիվ են բավականացնում մի ձագուկին մեծացնելու համար: Նա ստիպված է ընտրություն կատարել մեկ առողջ ձագուկի կամ երկու հիվանդ ձագուկների միջև: Կենդանիները նույնքան հաճույքով են ստանձնում ծնողական պարտականությունները, որքան և մենք: Դիտեք այս լուսանկարները, որոնցում արտացոլված է կենդանիների ծնողական հոգատարությունը, և ինքներդ էլ կհամոզվեք դրանում:

Այս բևեռային արջը փաղաքշում է իր ձագուկին՝ ճանկերով ու թաթերով ամուր գրկելով իր քաղցր փոքրիկին:

polarbearparents2

Դևիդ Լազարը Քենիայի Մասայ Մարա արգելոցում լուսանկարել է այս երկու առյուծների լուսանկարը: Նրանք հիացական հայացքով նայում են իրենց ձագուկին և նրանց աչքերում այնպիսի հպարտություն է նշմարվում, որը հատուկ է ծնողներին:   tigerparents2 article-0-151B6E14000005DC-537_964x633

Որքա՜ն սքանչելի են նրանք:

animal-parents-5

Այս մայրիկն օգնում է իր ձագին մնալ ջրի մակերեսին: Մի խոսքով, լողի առաջին դասերն են:  

animal-parents-17

Իսկ հիմա քուն մտնելու ժամանակն է: 

animal-parents-17-2

Այս սկյուռիկն այնքան փոքրիկ է ու անմազ, որ դժվար է առաջին հայացքից կռահել, թե նա որ կենդանատեսակին է պատկանում, սակայն մայրիկի աչքը մղոնների վրա էլ կճանաչի իր ձագուկին:

animal-parents-14

Ի՞նչ է թաքնված այս մայրիկի գունագեղ թևերի տակ: Երկու քնկոտ ձագուկ: 

animal-parents-4

Այս մագլցող պարկավորը թիկունքին մոտ 6 ձագուկ է տանում՝ միաժամանակ հաղթահարելով ցանկապատը: Մայրիկի համար անկարելի ոչինչ չկա: 

animal-parents-1

Աղվեսի ձագն ամուր կառչել է մայրիկի փափկամազ պոչից:

animal-parents-7

Փղերը միակ կենդանատեսակն են, որոնք այցելում են իրենց սիրելի հանգուցյալների գերեզմաններին: Պատկերացրեք միայն, թե որքան մեծ սեր են փղերը տածում իրենց ձագերի հանդեպ: Այս սքանչելի փղերը՝ կնճիթներն իրար միացրած, առաջ են շարժվում: 

animal-parents-16

Ի՜նչ անուշիկ արջեր են:

animal-parents-40

Մայրիկները միշտ էլ գիտեն, թե ինչպես պաշտպանել իրենց երեխաներին: Մայր կարապը իր ձագերին իր թևերի տակ է առել: Այստեղ նրանք կարող են չոր ու տաք մնալ սառը ջրով լի ջրավազանով ճանապարհորդելիս: 

animal-parents-2

Կոկորդիլոսները սովորաբար գեղեցիկ կենդանիների թվին չեն դասվում, սակայն, չնայած իրենց թեփոտ կաշվին և սարսուռ առաջացնող սուր ժանիքներին, նրանք բավականին հոգատար են իրենց ընտանիքի անդամների նկատմամբ: Ուդայան Ռաո Փոերը «Ֆոտոորս» ժանրում ճանաչվել է տարվա լավագույն լուսանկարիչ այն բանից հետո, ինչ հրապարակել է կոկորդիլոսների ընտանիքի ստորև ներկայացված լուսանկարը: Լուսանկարը նկարվել է Հնդկաստանի Չամբալ գետի ափից:

animal-parents-28

Խաղի ժամանակը: Այս մայրիկը խուտուտ է տալիս իր ձագուկին: 

animal-parents-13

Պինգվիններն ընկերովի են խնամում իրենց ձագուկներին: Մեծահասակ պինգվինները հերթով շարք են կազմում փոքրերի շուրջ՝ նրանց ապահով ու տաք միջավայրում պահելու համար: 

animal-parents-29

Այս երկու կենդանիները հաստատ միասին են:

animal-parents-25

Մինչ մայրն ու հայրը ամուր ողջագուրվել են, նրանց փոքրիկը ցանկանում է ուշադրությունը իր վրա գրավել: 

animal-parents-10

Այս երկու գրիզլի արջերը խաղում են խոր ջրի մեջ: Ձագուկը չի վախենում, նա գիտի, որ մայրիկը կպաշտպանի իրեն:  

animal-parents-9

«Ախր ես արդեն մաքուր եմ»:

animal-parents-31

Հայր արջը իր ձագուկի հետ կիսվում է որոշ գաղտնիքներով, որոնց մասին մայրիկը չպիտի իմանա, երբ նրանք վերադառնան որջ:

animal-parents-32

Մայրիկը փնտրում է ձագուկին, մինչդեռ ձագուկը հենց նրա վրա է:

animal-parents-20

Մինչ մայրիկը փորձում է որս հայթայթել, փոքրիկը քնում է:

animal-parents-33

Ծնող դառնալուց հետո հասկանում ես, որ ճոխ կերակուր ուտելուց ավելի լավ միայն բալիկիդ ճոխ կերակուր հրամցնելն է: 

animal-parents-26

Ձեզ կարող է թվալ, թե այս թռչունը չափից ավելի շատ թևեր ունի, սակայն փորձեք ավելի խորը մտածել: 

animal-parents-24

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել