saak1in.am-ը գրում է.

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնում է Novosti Gruziya-ն՝ հղում անելով երկրի դատախազությանը:

Հուլիսի 27-ին նա որպես վկա հարցաքննության էր կանչվել երկրի գլխավոր դատախազություն: Իրավապահների հետ զրույցը ծրագրված էր այսօր, սակայն նա չի ներկայացել հարցաքննության: Թե կոնկրետ ինչ գործով էր նա կանչվել հարցաքննության՝ չի հստակեցվում:

Սաակաշվիլուն և նրա մի քանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում են պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ:

Մյուս մեղադրյալներն են հանդիսանում նախկին վարչապետ և ՆԳՆ ղեկավար Իվան Մերաբիշվիլին, արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլին, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին և Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել