Վանո Սիրադեղյանի հանկարծամահ եղած թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի դստեր ինքնասպանության փորձից հետո համացանցում բավական ակտիվ կերպով սկսվեց հազվադեպ հանդիպող առաջին կարգի բացասական արյուն ունեցողների փնտրտուքը: Երբ որոնումները հաջողությամբ պսակվեցին սկսվեց հաջորդ ալիքը, թե ինչո՞ւ Հանրապետական հիվանդանոցի նման խոշոր հիվանդանոցում անհրաժեշտ բոլոր դեպքերի համար արյուն չկա: "Իսկ ի՞նչ կլինի եթե պատերազմ լինի, էլի ֆեյսբուքո՞վ ենք պետքական բաներ փնտրելու",-սա էլ բլոգեր Փղի խոսքերն են:

Ու այս ամենի ֆոնին բավական ծիծաղելի է  «Արմենիա» բժշկական կենտրոնի ներկայացուցչի հերքումը (աղջիկը հիմա այնտեղ է գտնվում) թե խոսելով երեխային անհրաժեշտ արյան մասին նկատի չեն ունեցել, որ կամավորների օգնության են դիմում: Արյան կարիք էլ չկա: Կարծում եմ կարելի էր պարզապես շնորհակալություն հայտնել ու վերջացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել