Առաջարկում եմ.
1. Տարոն Մարգարյանի փոխարեն քաղաքապետ նշանակել կամային հզոր հատկություններով օժտված, Երևանի լավն ու վատը, Երևանի տեսքի ու հանրային տարածքների գինը իմացող Գագիկ Բեգլարյանին
2. Շարունակել կրպակների մոնտաժումը Մաշտոցի պուրակում
3. Նորանշանակ քաղաքապետին հնարավորություն տալ վերականգնել Աբովյան փողոցի նախկին տեսքը՝ նշված տարածքում տեղակայելով նոր կրպակներ
4. Նոր կրպակների տեղակայումից հետո քաղաքապետ նշանակել կամային հզոր հատկություններով օժտված, Երևանի լավն ու վատը, Երևանի տեսքի ու հանրային տարածքների գինը իմացող Տարոն Մարգարյանին և ապամոնտաժել Աբովյան փողոցի կրպակները՝ դրանք ժամանակավորապես տեղակայելով Երևանի այլ հատվածներում
5. Վերադառնալ 1-ին կետին և ալգորիթմը կրկնել այնքան, որ Երևանի յուրաքանչյուր բնակիչ կրպակ ձեռք բերի
6. Երևանը վերանվանել Կրպաքունիք
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/umood/posts/379956752032266
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել