Դիանա Սիրունյանի վիրահատման համար անհրաժեշտ O(I) Rh− արյունը գտնվել էԲայց ինչ ամոթ ա, որ խոշորագույն Հանրապետական հիվանդանոցում, անհրաժեշտ արյան պաշար չկա, ընկել ենք Ֆեյսբուքով ենք ման գալիս:

Փառք Աստծո, գտնվել է.

***

Դիանա Սիրունյանի վիրահատման համար անհրաժեշտ O(I) Rh− արյունը գտնվել է

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով այս գիշեր բժիշկները վիրահատել են Սուրեն Սիրունյանի դստերը՝ Դիանա Սիրունյանին: 

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ` վիրահատությունից հետո Դիանայի կյանքը փրկելու համար անհրաժեշտ էր O(I) Rh− Առաջին կարգի բացասական արյուն: 

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով աղջկա կյանքը փրկելու համար անհրաժեշտ արյունը գտնվել է: Դիանա Սիրունյանի հարազատները շնորհակալություն են հայտնում հասարակությանը աջակցության համար, բոլոր նրանց, ովքեր դեռ այժմ էլ շարունակում են այցելել Հանրապետական հիվանդանոց` անհրաժեշտ արյուն տրամադրելու նպատակով: 

Հիշեցնենք, որ երեկ Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետ Սուրեն Սիրունյանի մահվանից հետո նրա միակ դուստրը` 16-ամյա Դիանա Սիրունյանը ինքնասպանության փորձ է արել, նետվելով շենքի հինգերորդ հարկի պատուհանից:

աղբյուրը՝ «Առաջին լրատվական»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել