Սրտի անբավարարությունից օգոստոսի 18-ին մահացած Սուրեն Սիրունյանի 17-ամյա դստեր՝ Դիանա Սինունյանի առողջական վիճակը կայուն ծանր է: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից Panorama.am-ին տեղեկացրին, որ 5-րդ հարկից ցած նետված աղջկա թոքերը վնասված են, դեմքի ոսկորները՝ կոտրված: Ըստ վերակենդանացման բաժանմունքի բժշկի` կոտրվածք են ստացել նաև այլ օրգաններ:

Հոր մահվան լուրն ստանալուց հետո Սիրունյանի դուստրը իրենց 5-րդ հարկի բնակարանի պատշգամբից ցած նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարել: Դրանից հետո անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Որոշ լրատվամիջոցներ շատ արագ տեղեկություն տարածեցին, որ Սիրունյանի դուստրը մահացել է, սակայն հիվանդանոցից կտրականապես հերքեցին տեղեկությունը և ասացին, որ երեխան կյանքի պայքար է մղում:

Սուրեն Սիրունյանը 41 տարեկան էր, Ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի նախկին պետն էր: Նա 2008-ի մարտիմեկյան դեպքերից հետո ազատազրկվել էր և «7-ի գործի» շրջանակներում դատապարտվել ազատազրկման:

Աղբյուրը՝ Panorama.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել