Բազմիցս եմ լսել «Առավոտի» հասցեին մեղադրական խոսքեր. մեր չձևավորված հանրային մշակույթի համաձայն՝ ասվել է ամեն ինչ, ամեն մի անուն կպցվել է, իսկ ինքս շատ անգամներ դժգոհել եմ, բայց այս ամենով հանդերձ՝ «Առավոտն» իմ համար արժեք է, լրատվական դաշտում ունի իր ձեռագիրը, լրագրողների մեծ մասը պրոֆեսիոնալներ են...

Շնորհավորում եմ ընկերներս, գրիչներդ, ձայնագրիչներդ ու ստեղնաշարերդ անխափան...լրատվական դաշտի «բեղմնավորողներ» ջան )) չընկրկեք...

Շնորհավորում եմ ընկերներս` Aram Abrahamyan, Anna Israelyan,Hripsime JebejyanHripsime HovhannisyanNelly BabayanArpine Simonyan և ում չնշեցի ջաներ, ինչպես նաև Margarit Yesayan ջան, (դու եղել ու մնում ես իմ համար առավոտական, հանրապետականը քոնը չէր, կներես...)

Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել իմ լուսավոր ընկերներից մեկին, ով իր փոքրիկ մարմնում ու գլխում ուներ լայն հայացք ու վերլուծական սուր միտք՝ հիշատակդ վառ Naira Mamikonyan ջան....

Լավ գործը արդյունավետ է, եթե այն շարունակական է, չեմ ուզում արխիվում պահվի այդ լավը, ձեր շարունակության կենացը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել