Խնդրահարույց է դարձել սահմանամերձ գյուղերի բնակչությանը զինել-չզինելու։ Ընդ որում ՀՀ իշխանությունները, ըստ մամուլի հաղորդագրության, դրան դեմ են։ Այս կապակցությամբ հիշատակում եմ 2013-ի նախագահական ընտրություններին իբրև թեկնածու իմ բանակային ծրագրից (ի դեպ, միակն եմ եղել, որ բանակային ծրագիր է ներկայացրել) հետևյալ միտքը. սահմանային գյուղերի բնակիչներին պետք է զինել և ամրագրել որոշակի զինական պարտականություններ։ Մշտապես։ Դրա համար նրանց պետք է ամսեկան փոքրիկ վարձատրություն նախաատեսել։ Վարձատրության չափերը պետք է բազմապատկել պատերազմական գործողությունների ժամանակ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/744982682225919?ref=notif¬if_t=notify_me
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել