Globepress.am-ը գրում է.
Լոնդոնյան ակումբը հայտարարել է, որ Դիդիե Դրոգբայի հետ կստորագրի մեկ խաղաշրջանի համար նախատեսված պայմանագիր: Թուրքական Գալաթասարայի ֆուտբոլիստը հայտնել է, որ չէր կարող Ժոզե Մոուրինիոյի հետ կրկին աշխատելու հնարավորությունը բաց թողնել:
Այս մասին Դրոգբան հայտնել է Չելսիի պաշտոնական կայքին: Նա ավելացրել է նաեւ, որ բոլորը տեղյակ են՝ այս ակումբի հետ ինքն ունի յուրահատուկ հարաբերություններ եւ այնտեղ զգում է իրեն ինչպես տանը:
Դրոգբան նշել է, որ թիմին հերթական անգամ օգնելու եւ հաղթելու ուժգին ցանկությունը դեռեւս պահպանվում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել