ԱՄՆ-Ռուսաստան՝ փոխադարձ մեղադրանքներ, ուժգնացող հռետորաբանությունPanorama.am-ը գրում է.

Ռուսաստանի արտգործնախարարությունը շարունակում է սուր արձագանքների տեղատարափը եվրոպական երկրների և Միացյալ Նահանգների հասցեին՝ նրանց կողմից ուկրաինական ճգնաժամի առնչությամբ Ռուսաստանին ուղղված հայտարարությունների ու գործողությունների կապակցությամբ։ 

Այս անգամ ԱԳ գերատեսչությունը ԱՄՆ-ին մեղադրում է իր արտաքին քաղաքականությունը «բացահայտ ստի վրա կառուցելու» համար։

«Դատելով Ռուսաստանի նկատմամբ չթուլացող հերյուրանքների արշավից, որը կազմակերպվում է Միացյալ Նահանգների վարչակազմի կողմից, փաստում ենք, որ ԱՄՆ-ն իր արտաքին քաղաքականության հարցերում գնալով ավելի շատ է սկսում հիմնվել բացահայտ ստի վրա։ Բավական է տեսնել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մամուլի քարտուղար Ջոզ Էրնստի հայտարարությունները, որոնք ուղղակիորեն մեղադրում են մեր երկրին Ուկրաինայի տարածքում «Մալազիական ավիաուղիներին» պատկանող օդանավի կործանման համար», - ասված է ԱԳ հայտարարության մեջ, որը վկայակոչում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել