Ցայ Լուն՝ թղթի հայտնագարծողը, մարդ, որի անունը քչերին Է հայտնի: Եթե խոսենք հայտնագործության կարևորության մասին, ապա առաջացնում է զարմանք այն փաստը, որ նրա անունը անտեսվել է Արևմուտքի կողմից: Հանրագիտարանների մեծամասնության մեջ նրա մասին շատ քիչ տեղեկություններ կան: Նրա անունը հիշատակվում է միայն պատմական գրքերում: 
Թղթի դերը մարդու կյանքում այնքան ակնահայտ է, որ քիչ տեղեկությունները Ցայ Լունի մասին կարող են կասկած առաջացնել: Սակայն հետազոտությունները հաստատում են նման մարդու գոյության մասին: Նա ծառայում էր Չինական կայսերական դատարանին: 105 տարի շարունակ նվիրել է Խո Դի կայսրին թղթի օրինակներ: Ցայ Լունի հայտնագրոծության մասին տեղեկությունները հաղորդվում են Չինական աղբյուրներից(առաջին անգամ հայտնվել են գլխավոր պատմական շրջանում՝ Խան դինաստիայնի ժամանակ), որոնք ամբողջովին հաստատված են և կասկածներ չեն առաջացնում, անգամ կեղծ ակնարկ չկա կամ լեգենդներ այդ անվան շուրջ:

Չինացիները միշտ Ցայ Լունի անունը կապել են թղթի հայտնագործման հետ և նրա անունը լավ հայտնի է Չինաստանում: Ցայ Լունի կենսագրությունից քիչ տեղեկություններ են հայտնի: Ըստ չինական աղբյուրների նա եղել է ներքինի: Հայտնի է նաև այն, որ կայսրը շատ գոհ էր երբ իմացավ, որ նա հայտնագործել է թուղթը: Արդյունքում նա մեծ դիրք ուներ Չինաստանում՝ ստացավ արիստոկրատի կոչում և եղավ հարուստ մարդ: Սակայն հետագայում նա մասնակցել է պալատական խարդավանքներին, որը հանգեցրել է նրա մահվանը՝ նա լվաց իր մարմին, հագավ լավագույն հագուստը և խմեց թույնը:
Երկրորդ դարում՝ Չինաստանում, թուղթը լավ օգտագործում էին,  մի քանի դար արտահանել են ասիական երկրներ: Շատ երկար ժամանակ նրանք պահպանում էին թղթի պատրաստման գաղտնիքը: Սակայն 751թ. Արաբները մի քանի չինացի թուղթ արտադրողների պատանդ վերցրին և շուտով թուղթ սկսեցին արտադրել նաև Բաղդադում և Սամարկանդում:  

Թղթի արտադրումը շուտով տարածվեց ողջ արաբական աշխարհում: Արդեն 12-րդ դարում արաբներից սովորեցին նաև եվրոպացիները: Շարունակաբար թուղթը սկսեցին օգտագործել ամենուր, իսկ Գուտենբերգի հայտնագործությունից հետո, արևմուտքում մագաղաթին փոխարինեց թղթի տպագրությունը, որպես գրելու հիմնական նյութ:
Մեր առօրյա կյանքում թուղթը համարվում է սովորական երևույթ և մեզ դժվար է պատկերացնել աշխարը առանց թղթի: Մինչև Ցայ Լունը, գրքերը Չինաստանում պատրաստում էին բամբուկից և ակնհայտ էր, որ նման գրքերը շատ ծանր էին և անճոռնի: Գրքի մի մասը գրում էին մետաքսի վրա, բայց ամենօրյա օգտագործման համար այն շատ թանկ էր: Արևմուտքում՝ մինչև թղթի հայտնագործելը, գիրքը գրում էին մագաղաթի վա, որը պատրաստում էին ոչխարի և հորթի կաշիներից: Այս նյութը փոխարինեց պապիրուսին, որը օգտագործում էին հույները, հռոմեյացիները և եգիպտացիները: Սակայն մագաղաթը և պապաիրուսը շատ հազվագյուտ նյութեր էին՝ թանկ արժեքով: Այն, որ գրքերը և մյուս գրական նյութերը այսօր կարող են օգտագործվել այդքան էժան և այդքան մեծ քանակությամբ, բացատրվում է գլխավոր օրինակով՝ թղի գոյությամբ:
Թղթի դերը այսքան մեծ չեր լինի, եթե չլիներ տպագրահաստոցը և հավասարապես արդար է, որ տպագրահաստոցը չեր լինի այդքան կարևոր, եթե չլիներ էժան և հասանելի, բավարար քանակությամբ նյութ, որի վրա հնարավոր կլիներ տպել:
Ու՞մ է անհրաժեշտ գնահատել ավելի բարձր՝ Ցայ Լունին թե՞ Գուտենբերգին: Չնայած այս երկու մարդիկ հավասարապես կարևոր են պատմության համար: Ցայ Լունին ավելի բարձր է գնահատվում հետևյալ պատճառներով.
Թուղթը օգտագործվում է ոչ միայն գրելու համար, այն ունի ավելի լայն օգտագործում, իրականում այդ նյութը համընդհանուր է և թղթի օգտագործման մեծ մասը չի գնում տպագրության վրա, այլ տարբեր նպատակների վրա:
Ցայ Լունը առաջինն է Գուտենբերգից և հնարավոր է, որ Գուտենբերգը չեր ստեղծի տպագրահաստոցը, եթե չլիներ թուղթը:
Եթե լույս աշխարհ  եկած լինեին միայն նրանցից մեկը, ապա ավելի շատ գրքեր կարող էինք ստեղծել փայտի վրա փորագրության և թղթի միջոցով, քան մագաղաթի և տպագրամեքենայի միջոցով:
Արդյո՞ք ճիշտ է Գուտենբերգին և Ցայ Լունին դասել 10 հրաշալի մարդկանց ցուցակում, որոնք երբևէ ապրել են երկրագնդի վրա: Որպեսզի ամբողջովին գիտակցենք թղթի և տպագրահաստոցի կարևորությունը, անհրաժեշտ է համեմատել Չինաստանի և Արևմուքտի երկրների զարգացվածության ասատիճանը: Երկրորդ դարից սկսած չինաստանի քաղաքակրթությունը ավելի քիչ էր զարգացած, քան արևմուտքինը: Հաջորդ հազարամյակի ընթացքում Չինաստանը իր նվաճումներով գերազանցեծ Արևմուտքին, և 7 կամ 8 դարերի ընթացքում չինական քաղքակրթությունը բոլոր չափանիշներով ամենազարգացածն էր աշխարհում: Սակայն 15-րդ դարից սկսած Արևմտյան Եվրոպան գերազանցեց Չինաստանին: Այս փոփոխությունների հետ կապված կային շատ տարբեր տեսություններ, բայց դրանց մեծամասնությունը անտեսվում է (չի համապատասխանում ճշմարտությանը):
Հայտնի փաստ է, որ գյուղատնտեսությունը և գրականությունը սկսել են զարգանալ  ավելի շուտ Մերձավոր Արևելքում քան Չինաստանում: Սակայն չի բացատրվում, թե ինչու՞ չինական քաղաքակրթությունը անընդհատ հետ է մնացել Արևմուքտից: Որոշիչ փաստ է այն, որ նախքան Ցայ Լունը Չինաստանում  գոյությունը չի ունեցել համապատասխան նյութ գրելու համար: Արևմուքտի համար հասանելի նյութ է եղել պապիրուսը, չնայած այն ուներ իր սահմանափակումները:
Գրելու համար անհրաժեշտ նյութի չլինելը  անհաղթահարելի խոչընդոտ էր Չինաստանի մշակույթի համար: Չինական գիտաշխատողին անհրաժեշտ էր մի ամբողջ վագոն, որպեսզի բերի այն, սակայն դրանից ստացվում էր քիչ քանակությամբ գրքեր: Միայն պատկերացրեք, թե ինչքան դժվար էր ադմինիստարցիայի աշխատանքը: Իրավիճակը ամբողջությամբ փոխվեց այն պահից, երբ Ցայ Լունը ստեղծեց թուղթը: Ստանալով համապատասխան նյութը գրելու համար, չինական քաղաքակրթունը սկսեց արագ զարգանալ և 2 դար հետո կարողացավ համեմատվել Արևմուտքի հետ: (Պատճառն այն էր, որ Արևմուտքում բացակայում էր քաղաքական միասնությունը, բայց գործը միայն սրա մեջ չեր: 4-րդ դարում Չինաստանը էլ ավելի պառակտված էր, քան Արևմուտքը, բայց այնուամենայնիվ արագ զարգացել է մշակութային հարաբերություններում): 
Հաջորդ հարյուրամյակների ընթացքում երբ Արևմուտքը դանդաղ էր զարգանում, Չինաստանը աշխարհին բացահայտեց այնպիսի կարևոր հայտնագործություններ, ինչպիսիք են կողմնացույցը, վառոդը և փայտափորագրությունը: Քանի որ թղթի արտադրությունը ավելի էժան էր, քան մագաղաթինը, և այն կարելի էր ստանալ մեծ քանակությամբ, այդ ժամանակից  <<դերերը>> փոխվեցին: Այն պահից երբ երվրոպական երկրները սկսեցին օգտագործել թուղթը, նրանք կարողացան հավասարվել Չինաստանին և նույնիսկ կարողացան լրացնել բացը մշակույթում: Սակայն Մարկո Պոլոյի հուշերում, հաստատվում է այն փաստը, որ նույնիսկ 13-րդ դարում Չինաստանը ավելի ծաղկուն պետություն էր, քան Եվրոպական երկրները:
Ինչու՞ այդ դեպքում  Չինաստանը Արևմուտքից հետ մնաց: Կան բազմաթիվ  բարդ բացատրություններ մշակութային կարգերի վերաբերյալ, բայց հնարավոր է, որ հարցի պատասխանը կարող է տալ պարզ տեխնիկական բացատրությունը: 15-րդ դարի հանճար Յոհան Գուտենբերգը ստեղծեց տեխնիկական միջոց՝ գրքերի զանգվածային արտադրության համար: Այդ ամենցի հետո եվրոպական մշակույթը սկսեց արագ զարգանալ: Քանի որ Չինաստանը չուներ Գուտենբերգ, նրանք մնացին փայտափորագրության հետ, և նրանց մշակույթը սկսեց դանդաղ զարգանալ:
Եթե համաձայնվենք վերը նշվածի հետ, ապա կարելի է եզրակացնել,  որ Ցայ Լունը և Յոհան Գուտենբերգը համարվում են երկու կարևոր գործիչներ մադկության պատմության մեջ: Այնուամենայնիվ Ցայ Լունը ավելի բարձր է գնահատվում մյուս գիտնականներից այլ պատճառով:
Բազմաթիվ հայտնագործողներ համարվում են իրենց ժամանակի արտադրանքը, և նրանք կհայտնվեին  այն ժամանակ, եթե այն մարդը, որը հայտնաբերած լիներ ինչ որ բան, սակայն լիներ անհայտ: Բայց ինչ վերաբերում է թղթին, անշուշտ, այդ դեպքը չէ:  Եվրոպացիները սկսեցին արտադրել թուղը միայն Ցայ Լունի հայտնագործությունից 1000 տարի հետո և այդպես եղավ, որովհետև նրանք սովորեցին այն արաբներից: Այդ նույն պատճառով այլ ասիական ժողովուրդներ, նույնիսկ այն ամենից հետո, որ նրանք տեսել էին չինական արտադրության թուղթը, երբեք չեին կարող իրենց ուժերով բացահայտել գաղտնիքը:
Դառնում է հասկանալի, որ իսկական թղթի արտադրության մեթոդը շատ դժվար խնդիր է, և այն պարտադիր չէ, որ տեղի ունենա այնպիսի երկրում, որի մշակույթի զարգացումը միջին մակարդակի վրա է: Ավելի շուտ այստեղ անհրաժեշտ է, ինչ որ շնորհալի մարդու որոշակի ներդրում: Ցայ Լունը հենց այդպիսի մարդ էր, և մեթոդը, որը նա մշակել է (եթե չխոսենք մեքենայացման մասին, որը ներդրվել է 1880թ.-ից հետո) ըստ էության ընկած է ժամանակակից թղթի արտադրության հիմքում: Այդ պատճառով Ցայ Լունը և Գուտենբերգը արժանի են լինելու առաջին տասը մարդկանց ցուցակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել