sanikidze_c86be1in.am-ը գրում է.

Վրաստանում գրեթե կես միլիոն աշակերտ կստանա անվճար ուսումնական դասագիրք: Նման հայտարարություն է արել Վրաստանի կրության նախարար Թամար Սանիկիձեն այսօր կայացած մամլո ասուլիսում: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Այս տարի անվճար դասագրքեր կստանան Վրաստանի բոլոր հանրակրթական դպրոցների աշակերտները՝ 1-12-րդ դասարանը ներառյալ:

Անվճար դասագրքեր կստանան նաև մասնավոր դպրոցների աշակերտները, որոնք աղքատության շեմին են, զինվորականների երեխաները, 2008-ի օգոստոսյան պատերազմում զոհվածների երեխաները:

Նախարարի խոսքով՝ դասագրքերի ապահովման վրա ծախսվել է 18 մլն լարի, իսկ այս տարվա ընթացքում տվյալ ծրագրի շարունակականության վրա ծախսվել է 12-13 մլն դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել