1. Նախախնամությունը մշտապես պայծառ մտքերի տեր մարդկանց կողմից է: Բիչեր

2. Ճակատագիրը պատահականություն չէ, այլ ընտրության առարկա, նրան չեն սպասում, այլ նվաճում են: Բրայան

3. Ճակատագիրը միշտ խելացիների կողմն է: Եվրիպիդես

4. Ճակատագիր. այդպես են անվանում մտքի բովով տակավին չանցած փաստերն ու մարդու կողմից տակավին չըմբռնված պատճառները: Էմերսոն

5. Մարդու երջանկությունն ու դժբախտությունը որքան նրա խառնվածքից, նույնքան էլ ճակատագրից են կախված:  Լառոշֆուկո

6. Անգամ ամենադիմացկուն սայլը կարող է շուռ գալ: Ջոն Հեյվուդ

7. Սրտի տենչանքը  ճակատագրի ձայնն է: Շիլլեր

8. Իմաստուն մարդիկ իրենք են կառուցում իրենց ճակատագիրը: Պլավտուս

9. Մենք ճակատագրին ենք վերագրում մեր բոլոր դժբախտությունները, սակայն երբեք նրան չենք վերագրում մեր հաջողությունները: Ռեժիմանսե

10. Բախտը կամազուրկ հոգիների արդարացումն է: Ռոլան

11. Վիճակը միշտ բաժին է ընկնում նրան, ով դրան չի սպասում: Ստեֆան Ցվայգ

12. Դիպվածը բոլոր արվեստագետների հավերժական բարեկամն է: Ստեֆան Ցվայգ

13. Բախտի քմահաճույքները փորձաքար են արիասիրտ մարդու համար: Թոմաս Ֆուլեր

14. Բախտը դաժան է: Մի՛ ուրախացրեք նրան ձեր վշտով, ընդհակառակը՝ անտարբերությամբ պատեք նրան: Շամֆոր

15. Ճակատագիրը նման է մի արտասովոր ու անհայտ ռեստորանի՝ լի տարօրինակ փոքրիկ մատուցողներով, որոնք բերում են այնպիսի բաներ, որոնք Դուք երբևէ չեք պատվիրել և միշտ չէ, որ հավանում եք:  Լեմոնի Սնիքեթ

16.  Մի՛ վախեցեք, մեր ճակկատագիրն անհնար է մեզնից խլել. դա նվեր է: Դանթե Ալիգիերի  

17. Ճակատագիրը երբեք արդարացի չէ: Դու ընկնում ես մի հոսանքի մեջ, որը քեզնից ավելի ուժեղ է: Եթե պայքարես դրա դեմ, կխորտակվես ու կխորտակես բոլոր նրանց, ովքեր փորձում են փրկել քեզ: Եթե լողաս դրա հետ, կփրկվես: Կասանդրա Քլեր

18. Ճակատագիրը սիրում է անվախներին: Ջեյմս Ռասել Լոուել

19. Մենք բոլորս ենթակա ենք ճակատագրի վայրիվերումներին, սակայն մենք պետք է այնպես ապրենք՝ ասես ենթակա չենք դրանց կամ էլ հուսահատությունից մեռնենք: Ֆիլիպ Փուլման

20. Կյանքն է միացնում այն երաժշտությունը, որի տակ մենք պարում ենք: Ջեյն Օսթին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել