Փաստորեն Տիգրան Սարգսյանին կործանեց իրա արևմտամետ կեցվածքը։ Սերժ Սարգսյանի ռուսաստանյան վերջին այցից հետո նոր թափ են ստացել խոսակցություններն այն մասին, որ սեպտեմբերին լինելու է վարչապետի պաշտոնանկություն և նախագահական ընտրություններին ընդառաջ, վարչապետ կնշանակվի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ով ակնհայտորեն ռուսամետ գործիչ է։
Ամեն ինչ աստիճանաբար սկսում է իր ամբողջական տեսքը ստանալ ու կարծես թե ակնհայտ են դառնում «ստավկաները»։ Մյուս կողմից էլ, արդեն վերջացել են այն ժամանակները, երբ հայաստանը ԱՄՆ և Ռուսաստանի մեջ խուսանավելու մեծ տարածություն ուներ։ Վերլուծելով այս հավանական փոփոխությունը, հասկանալի է դառնում թե ինչ հետևանքների կհանգեցնի այն.
- Ի դեմս Տիգրան Սարգսյանի, հայաստանյան Արևմտամետ լոբբին շատ լուրջ կորուստ կկրի, իսկ եթե հաշվի առնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, Սարգսյանին ֆուկ են անում հենց նրա համար, որ նա ամենաբարձրաստիճան քաղաքական գործիչն է, ով հրապարակավ դեմ է արտահայտվել Եվրասիական Միությանը Հայաստանի մասնակցությանը, ապա հասկանալի է, որ Արևմտամետ ճամբարին լուրջ խնդիրներ են սպասում առաջիկայում։
- Տիգրան Սարգսյանը գլխավոր խոչընդոտներից մեկն էր՝ ԲՀԿ-ի հետ հարաբերություններում, իսկ եթե հաշվի առնենք, որ Կարապետյանը ինչպես իր դիրքորոշումներով, յանպես էլ կապերով, անհամեմատ ավելի ընդունելի է Ծառուկյանի համար, ապա կարելի է ակնկալել, որ նախագահականից հետո ՀՀԿ-ԲՀԿ դիմակայությունը կավարտվի։
- Ռուսաստանը՝ տարիներ տևած անորոշ ու անողնաշար վարքից հետո, ոնց որ թե որոշիչ «հակահարձակման» է անցնում իր հետաքրքրության բոլոր գոտիներում և հատկապես իր համար առանցքային նշանակություն ունեցող մեր տարածաշրջանում։
Վստահ եմ, որ 2013 թվականին կտրուկ փոխվելու է ինչպես ներհայաստանյան քաղաքական ու հասարակական իրականությունը, այնպես էլ ընդհանուր՝ աշխարհաքաղականը։ Սրան էլ գումարեք մոտալուտ համաշխարհային տնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքը, որը բոլոր հավակնություններն ունի ցունամի դառնալու, և ստացվում է խիստ ուշագրավ, ռիսկային ու հետաքրքիր հեռանկար...
Կից նյութը



