Իրականում, Երեւանի ավիրումը սկսվել ա ոչ թե նոր, կամ ոչ թե տասը տարի առաջ, կամ ոչ թե անկախության շրջանում, այլ ավելի վաղ՝ էն ժամանակ, երբ քաղաքը դարձնում էին միլիոնանոց, որ մետրո սարքեին կամ այլ բաների համար Մոսկվայից փողեր պոկեին: Ու էդ ժամանակ ոչ միայն րեւանի ավիրումն ա սկսել, այլ ամբողջ հայաստանի, երբ որ շրջաններից մարդկանց բերել ու Հայաստանի կեսը մի քղաքում են կենտրոնացրել, հենց Մոսկվաից փողեր պոկելու համար: Բայց չգիտես ինչու հիմա շատ շատերը գլոբալ, ստրատեգիական ավերի այդ ժամանակարջանն ինչ որ կարոտով են հիշում, իսկ էդ ժամանակվա պատասխանատուներին ազգային հերոսի կոչում են տալիս, ինչ որ հերոսական դիֆերամբներ են ձոնում: Կարծում եմ, որ Երեւանի ապագայի համար շատ կարեւոր ա իմաստավորել ավերն ամբողջությամբ՝ երբ ա ասկսել, ինչ բնույթ ա կրել, որովհետեւ հիմա մենք մեծ հաշվով էդ ստրատեգիական ավերի հետեւանքներ ենք տեսնում, ընդ որում ոչ միայն Երեւանի մասշտաբով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել