-Բարև:
-Բարև:
-Կարո՞ղ եմ քեզ գրկել:
-Կարող ես:
-Ես քեզ կարոտել եմ:
-Ես քեզ ավելի շատ:
-Գնա՞նք սրճարան:
-Դու առաջվա պես չես սիրում երկար զբոսնել...
-Փաստորեն հիշում ես...
-Ես քեզ հետ կապված ամենինչ հիշում եմ:
-Երևանը չի փոխվել:
-Բայց մարդիկ են փոխվել: Դու նույնպես:
-Ճիշտ ես: Ինչպես և դու: Ջինսերդ ու սպորտային կոշիկներդ փոխհարինել ես զգեստներով ու բարձրակրունկ կոշիկներով:
-Միայն այդպես չեմ փոխվել: Իսկ այդ ամենը աշխատանքս է պահանջում:
-Ամեն դեպքում շատ գեղեցիկ ես՝առաջվա պես:
-Իսկ դու փողկապ չէիր սիրում:
-Էլի աշխատանքս է պահանջում:
-Ակնո՞ց ես կրում:
-Միայն...
-Ահհհհ, գիտեմ միայն մեքենա վարելիս:
-Էլի հիշում ես:
-Ավելի շուտ չեմ մոռացել...
-Գիտես, մտածում էի ամուսնացել ես...
-Իսկ ես համոզված էի, որ միայնակ ես:
-Ինչու՞:
-Քեզ կարելի է դիմանալ միայն շատ սիրելու դեպքում:
-Նույն ես մնացել:
-Այդպես չէ: Ինչևէ: Գիտես, ծննդյանդ օրը հիշում էի: Նշել եմ՝ մի գավաթ գինով ու շոկոլադով, ինչպես դու ես սիրում:
-Իսկ ես...ես ամեն անգամ ծննդյանդ օրերին՝ հին հեռախոսահամարիդ, նամակներ էի ուղղարկում, լավ գիտակցելով, որ դու դրանք երբեք էլ չես կարդա:
-Տարածությունն ու հեռավորությունը ոչինչ չփոխեցին: Ես քեզ առաջվա պես սիրում եմ, ավելի ուժեղ, ավելի շատ...
-Ինչու՞ չէիր զանգում:
-Չէի ուզում խանգարել: Չնայած որ մեռնում էի ձայնդ լսելու ցանկությունից: Ուզում եմ հիշել, թե ինչպես ես շնչում...
-Ես միայն քեզ հետ եմ շնչել, այնպես, ինչպես ոչ ոք չի շնչում: Գիտես սպասել եմ...
-Գիտես եկել եմ...
-Վերադառնու՞մ ես:
-Ոչ: Պարզապես այստեղ եմ: Քեզ հետ:
-Էլի ես գնալու...
-Միայն քեզ հետ:
-Ինչու՞ ես այդքան համոզված, որ կգամ քեզ հետ:
-Դու ինձ սպասել ես: Դու ինձ սիրում ես...
P.S Գիտես, ես երբեք նարինջի հյութ չեմ սիրել: Ինքը յուրահատուկ դառնություն ունի՜ հասու միայն իմ քիմքին: Ես մանգոյի հյութ եմ սիրում: Բայց դու առանց ինձ հարցնելու միշտ նարինջի հյութ էիր պատվիրում: Ու ես, քեզ հետ սիրեցի նարինջի հյութը, չնայած որ նա յուրահատուկ դառնություն ունի՜ հասու միայն իմ քիմքին: Գիտես, ես երբեք չէի երազել այսպիսի սիրո մասին: Դա յուրահատուկ ցավ է պատճառում՜ հասու միայն իմ զգայարաններին: Բայց ես չհասկացա, թե ինչպես քեզ սիրեցի, չնայած որ այդ սերը յուրահատուկ ցավ է պատճառում, հասու միայն իմ զգայարաններին...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել