1in.am-ը գրում է.
Ազգերի միացյալ կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Պան Գի Մունը կոչ է աել Իսրայելին ու Պաղեստինին «հումանիտար զինադադար» կնքել ի նշան Իդ ալ-Ֆիթր տոնի՝ հաղորդում է France Press գործակալությունը:
«Ռամադանի այս վերջին ուրբաթ օրը ես կոչ եմ անում անհապաղ, առանց նախապայմանների հումանիտար զինադադար կնքել Գազայի և Իսրայելի միջև: Զինադադարը պետք է պահպանել Իդ ալ-Ֆիթրի ողջ տոնակատարության ընթացքում»,- հաղորդվում է Համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարի հայտարարությունում:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1381375.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել