9433449051in.am-ը գրում է.

Ուկրաինայի դատարանը վճռել է դադարեցնել Ուկրաինայի տարածքում ռուսական RTR-Planeta, NTV-Mir, «Ռոսիա-24» և TV Centre-International (ТVС) հեռուստաալիքների հեռարձակումը: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ուկրաինայի հեռուստատեսության և ռադիոյի հարցերով ազգային խորհրդի մամլո ծառայությանը:

Ավելի վաղ խորհուրդը հայց էր ներկայացրել ռուսական «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց», RTR-Planeta, «Ռոսիա-24», NTV-Mir հեռուստաալիքների հաղորդումները, TV Centre-International ալիքն Ուկրաինայի տարածքում բազմաալիքային ցանցերում արգելելու վերաբերյալ:

«Այդ ընկերությունների հեռարձակման արգելքի վերաբերյալ դատարանի որոշում կա»,- ասել են մամլո ծառայությունից: Որպես պատճառ բերվում է, որ նշված ալիքների ծրագրերի բովանդակությունը չի համապատասխանում ուկրաինական և եվրոպական օրենսդրություններին, ուստի չի կարող հեռարձակվել Ուկրաինայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել