1in.am-ը գրում է.
Իտալական Տոսկանայում նկարիչ Կարավաջոյին նվիրված պարկ են ստեղծել: Բարոկկոյի դարաշրջանի հայտնի նկարիչը մահացել է տոսկանյան Պորտո Էրկոլեում: Հիմա այնտեղ պարկ է ստեղծվել, որտեղ թաղել են Միքելանջելո Մերիզի դա Կարավաջոյի ենթադրյալ մնացորդներով աճյունասափորը, հայտնում է Euromag-ը:
Նկարիչը մահացել է 404 տարի առաջ՝ 1610-ի հուլիսի 18-ին:
Մնացորդները գենետիկ ուսումնասիրության են ենթարկվել և վերագրվել են Կարավաջոյին՝ նրա արյունակից հարազատների ոսկորների հետ համեմատության հիման վրա:
Պարկում նաև նկարչի արձանն են կանգնեցրել, որի հեղինակը քանդակագործ Ջուզեպե Կոնտեն է:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1381230.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել