«Թևավորը»` գլխավոր մրցանակակիրArmnewstv.am-ը գրում է.

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Թևավորը» պատմվածքի հիման վրա բեմադրած համանուն ներկայացումն է: Հենց այս ներկայացումով Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը բացել է World fest 2014 միջազգային փառատոնը: Հունիսի 16-21-ը Ֆլորիդա նահանգի Վենիս քաղաքում անցկացված փառատոնից հայկական թատրոնը հայրենիք է վերադարձել միանգամից չորս գլխավոր մրցանակով` լավագույն ներկայացում, լավագույն վիզուալ ձևավորում, լավագույն ձայնային ձևավորում և լավագույն օրիգինալ ներկայացում: Տեսնել նոր ձևեր, շփվել այլ թատրոնների մասնագետների հետ և զգալ ժամանակի շունչը: Փառատոնը տիկնիկային թատրոնին հենց այս հնարավորություններն է ընձեռել:

Ռեժիսոր Զարուհի Անտոնյանի և նկարիչ Ալինա Ալեքսանյանի բեմադրած ներկայացման մրցակիցները եղել են 14 երկրների թատրոններ: Մրցանակները ստանալիս ներկայացման գլխավոր դերակատար Հովհաննես Ավալյանը հանդիսատեսին և ժյուրիի անդամներին անակնկալ է մատուցել:

Տեսանյութն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել