Ինչպես արդեն գիտենք, դանիացի ռեժիսորի արվեստի երկրպագուները «Նիմֆոմանուհի» ֆիլմը ներկայացվեց հանդիսատեսին կրճատված մոտ 4-ժամանոց տարբերակով բաժանված 2 մասերի: Գոյություն ունի ֆիլմի ռեժիսորական տարբերակը առանց կրճատումների, որի տևողությունը 5 ժամից ավելի է: Առաջին մասի պրեմիերան տեղի է ունեցել Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Իսկ ահա երկորդ մասի ռեժիսորական տարբերակը, որը դեռ ոչ ոք չի տեսել կսպասի իր մեծ պրեմիերային, որը տեղի է ունենալու սեպտեմբերի 1-ին՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնի շրջանականերում: Նոր սպասումներ ամբողջական «տրիերական» Նիմֆոմանուհուց: Պրեմիերայի մասին տեղեկացնում է ֆիլմի պաշտոնական էջը: Ամենայն հավանականությամբ, արդեն տարվա վերջին ֆիլմի ամբողջական տարբերակը կհայտնվի համացանցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել