Միշա Հայրապետյանն ինքնասպանություն չի գործել.
***
Երեկ երեկոյան տեղեկատվություն էր տարածվել, որ ինքնասպան է եղել հայտնի գործարար Միշա Հայրապետյանը:
Սակայն քիչ առաջ PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ոստիկանության մամլո խոսնակի օգնական Արմեն Մալխասյանն ասաց, որ տարածված ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը:
Ինքնասպանություն գործած քաղաքացին Հայրապետյանների ազգականն է, գործարար Միշա Քալանթարյանը:
Մալխասյանը փոխանցեց, որ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել և դեռ հայտնի չէ ինքնասպանության պատճառը:
Հիշեցնենք, որ մի շարք լրատվամիջոցներ այս գիշեր տեղեկություն էին տարածել այն մասին, որ իր առանձնատանը ինքնասպան է եղել գործարար Միշա Հայրապետյանը, ում ընտանիքին են պատկանում Երեւանի Գաջի գործարանը, «Հայաստան» հանրախանութը, Աէրացիա թաղամասում գտնվող ձիարշավարանը եւ BMW խանութների ցանցը:
PanARMENIAN.Net
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել