10576299_536409776487634_517045902_oGalaTV.am-ը գրում է.

Րոպեներ առաջ Գյումրիում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Քաղաքի մուտքի մոտ՝ Երեւանյան խճուղու հատվածում գնացքի տակ է ընկել մի երիտասարդ ու մահացել:

Այս տեղեկությունը մեր լրագրողի հետ զրույցում հաստատել է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետը:

«Ասում են գնացքն անցել է վրայով, ոտքն է կտրվել ու մահացել է, հիմա փրկարարները դեպքի վայրում են, աշխատում են, այս պահի դրությամբ այլ մանրամասներ հայտնի չէ», – ԳԱԼԱ-ի լրագրողի  հետ զրույցում նշեց փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել