Panorama.am-ը գրում է.
«Հայերն այնպես են ձևափոխում իրենց ազգանունները դրսում, որ մտքովդ էլ չի անցնի, որ նախնիները հայ են եղել: Ինչո՞ւ: Ուրեմն ինչ-որ խնդիր կա, որ այդպես մարդիկ ազգությունները փոխում են, դպրոցներ չեն հաճախում... ընդ որում շատ բացասական ազդեցություն են ունենում Հայաստանից արտագաղթածները, ովքեր և’ վարկաբեկում են հայերին ու Հայաստանը, և հայությունից հիասթափված են գնում` դուռը շխկացնելով: Այո, իրենց էլ է հասկանալի, բայց բաներ կան, որ ամեն ինչից բարձր է, օրինակ ազգությունը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց «Համշեն» հայրենակցական-բարեգործական ՀԿ փոխնախագահ, «Ձայն համշենական» թերթի գլխավոր խմբագիր Սերգեյ Վարդանյանը:
Վերջինիս խոսքով` շատ քիչ հայեր են, որ իրենց երեխաներին տալիս են հայկական դպրոց և պատճառը այդ դժգոհություններն են: Ս.Վարդանյանը նշեց, որ հսկա Արմավիր քաղաքում հազիվ 20 երեխա է հավաքվել կիրակնօրյա հայկական դպրոց հաճախելու համար, մինչդեռ Արմավիրը 18-20 հազարանոց հայկական համայնք ունի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ